«Ո՞ւր են մեր երեխեքը. ծնողներով ուզում էինք գնալ Հակարիի կամուրջ, ԱԱԾ տնօրենին ասել եմ՝ ուզում եմ գնամ այնտեղ, կմտնեմ Բաքու, հարցին լուծում տվեք». անհետ կորածի ծնող

2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմում անհետ կորած համարվող Կարեն Գևորգյանի հայրը՝ Ազատ Գևորգյանը, արդեն 4-րդ ամիսն է՝ սպասում է, որ Արդարադատության նախարարությունից ու Կառավարությունից իրեն որևէ հիմնավոր պատասխան կտան իր որդու գտնվելու վայրի վերաբերյալ։ 6 տարի է՝ նա պայքարում է, որպեսզի որդու գտնվելու վայրի մասին իրավասու մարմիններից պատասխան ստանա։

Նա այս տարվա մայիսի սկզբին մի քանի օր նստացույց էր արել Կառավարության շենքի դիմաց՝ կրկին նույն պահանջով։ Իսկ դրանից առաջ՝ ապրիլի 27-ին, հանդիպել էր Նիկոլ Փաշինյանի հետ, ասել էր, որ իր որդուն բերի ու իրեն տա, քանի որ իր ժամանակ է պատերազմ եղել ու իր որդին անհետ կորել։

Այսօր 168.am հետ զրույցում Ազատ Գևորգյանն ասաց, որ նստացույցից հետո հանդիպել է Արդարադատության նախարարության աշխատակիցներից մի քանիսի հետ, իրեն ասել են, որ հարցով կզբաղվեն ու իրեն կզանգահարեն։

«Այսօր ու վաղն են անում, երկու ամիս է՝ չեն զանգել։ Նիկոլ Փաշինյանի հետ ապրիլին եմ հանդիպել, խոստացավ իմ հարցերի պատասխանները գրավոր կուղարկի, բայց դա նույն քննչականի սուտի հեքիաթների ժանրից էր, ոչ մի պատասխան էլ չտվեցին ինձ։

Կարդացեք նաև

Ես դեռ սպասում եմ, այս պահին չեմ կարողանում Երևան գալ, բայց ես ամեն ինչ այսպես չեմ թողնելու»,- նշեց Ազատ Գևորգյանը։

Նա հիշեցրեց, որ երբ Կառավարության շենքի դիմաց մայիսին նստացույց էր անում, իրեն կանչել էին Քննչական՝ խնդրի մասին խոսելու համար, չէր մերժել, գնացել էր, սակայն, ինչպես միշտ, հանդիպումը որևէ արդյունք չէր տվել։

«Մեր խնդիրը մնացել է օդում, որևէ լուծում չեն տալիս։ Ուզեն թե չուզեն, մեզ պետք է հիմնավոր պատասխան տան, իմ տղային ո՛չ զոհված են ճանաչում, ո՛չ անհետ կորած, որևէ բան չեն անում։

Ես իրենց էլ եմ ասել, որ տղաս ո՛չ զոհված է, ո՛չ անհետ կորած, թող գնան ու գտնեն։

Ծնողներով հավաքվեցինք, ուզում էինք գնալ Հակարիի կամրջի մոտ, բայց հետո որոշները փոշմանեցին։ ԱԱԾ գնացինք, ասացինք՝ սեպտեմբերին գնալու ենք, ես ԱԱԾ տնօրենին ասել եմ, որ ուզում եմ գնամ այնտեղ, կմտնեմ Բաքու, այս հարցին լուծում տվեք։ Արդեն մեկ տարուց ավելի է՝ ԱԱԾ տնօրենը փոխվել է, մի քայլ պետք է առաջ աներ Աբազյանից, բայց որևէ բան էլ չի արել։ Ո՞ւր են մեր երեխեքը»,- ընդգծեց Ազատ Գևորգյանը։

Նշենք, որ Կարեն Գևորգյանը ծառայում էր Հադրութում, 1,7 ամսվա ծառայող էր, մի քանի ամիս անց զորացրվելու էր։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31