
Կուրսկի հրապարակ Գյումրիում

Tsayg.am-ը գրում է. Կուրսկի հրապարակ Գյումրիում: Բացման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Կուրսկից ժամանած պատվիրակության մասնակցությամբ: Ռուսաստանի հայերի միության Կուրսկի տարածքային բաժանմունքի նախագահի դիմում-գրության հիման վրա Գյումրու ավագանին սույն թվականի սեպտեմբերի 4-ին որոշում է կայացրել թույլ տալ Դուդկոյի ու Բուլվարային փողոցների հատման կետում կառուցել հրապարակ, որը կխորհրդանշի հայ-ռուսական բարեկամությունը: Պատվիրակության անդամները հանդես են եկել բացման խոսքով, նրանց հանձնվել է Շիրակի մարզպետի և Գյումրու քաղաքապետի պատվոգրեր: