
Դաժան ու ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. մահացածները կենդանի այրվել են գլխիվայր շրջված Opel-ի մեջ. shamshyan.com

Այսօր` հոկտեմբերի 4-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:30-08:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 43-րդ կմ հատվածում Opel մակնիշի 34 QՏ 008 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Երևան ընթանալիս` դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի հերևանությամբ գտնվող էլեկտրասյանը և գլխիվայր շրջվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շրջվելու հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, այն վերածելով մոխրակույտի, իսկ մեքենայում գտնվող վարորդն ու ուղևորը ամբողջովին այրվել են:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ կարողացան դիերը դուրս բերել ավտոմեքենայից, որից հետո ավտոմեքենան դարձի բերելով` տեղափոխեցին ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Օպերատիվ է գործել Հրազդանի հիվանդանոցի շտապօգնության հերթապահ խումբը, ովքեր հրշեջների, ճամանապարհային ոստիկանների և քննիչների հետ 2 ժամից ավելի է անձրևի տակ աշխատանքներ էին կատարում:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: