ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Մարալիկի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի և Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն:
Կատարվող բացահայտ ապօրինությունը որևէ կերպ կոծկելու նպատակով ոստիկանությունը շրջանառության մեջ է դրել կեղծ և անհեթեթ հիմնավորում, ըստ որի իբրև թե կասկածներ են եղել, որ հավաքի մասնակիցները կրում են զենք և զինամթերք:
Երեկ Գյումրիում ցուցարարների և ոստիկանների միջև բախումների արդյունքում վնասվածքներ ստացած ոստիկաններից մեկն արդեն դուրս է գրվել Գյումրու բժշկական կենտրոնից, իսկ մյուսի վիճակը բավարար է:
Մեղադրող դատախազ Արթուր Սարգսյանն այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթերցած մեղադրական ճառով դատարանից պահանջեց Վարդան Պետրոսյանին 6.5 տարվա ազատազրկման դատապարտել և 3 տարով զրկել վարորդական իրավունքից:
Վարդան Վարդանյանն էլ ասաց. «Պառլամենտը իրա քֆուր անողներն ունի, մենք էլ մեր քֆուր անողներն ունենք»: Շանթ Հարությույանն էլ արձագանքեց. «Պառլամենտում երկուսն են, երկու հոգի էլ այստեղ ունենք: Այնտեղ Սեյրանն ու Շմայսն են, ստեղ էլ՝ ես ու Վարդանն ենք: Ամեն տեղ իրա երկու քֆուր անողներն ունի»: Նրան շարունակեց Վարդան Վարդանյանը՝ կատակելով, որ դրանցից մեկը պարտադիր պետք է զինվորական լինի:
2015թ. հունվարի 15-ից Լիտվայի Հանրապետության դեսպանությունը Երևանում սկսել է համագործակցել Մուտքի արտոնագրերի տրամադրման նորաբաց կենտրոնի հետ:
Երեկ՝ մինչև ուշ գիշեր, ես և իմ ներկայացուցիչներն այցերի, արագ արձագանքումների և այլ եղանակներով դիտարկել ենք Գյումրիում և Երևանում տեղի ունեցած հավաքների ընթացքը, ինչպես նաև ոստիկանության բաժիններում իրավիճակը: Այսօր ես հարուցել եմ համապատասխան վարույթներ, որոնց արդյունքում կուսումնասիրվեն պատասխանատու պետական բոլոր մարմինների գործողությունները, և դրանց կտրվեն իրավական գնահատականներ: Մինչ այդ ներկայացնում եմ իմ նախնական գնահատականները, դիտարկումներն ու առաջարկությունները.
Կոչ են անում ՀՀ դատախազության ղեկավարությանը, այդ թվում՝ Գլխավոր դատախազին` իրարամերժ և հակասական հայտարարություններով չսրել իրավիճակը, անորոշ և իրավիճակին չհամապատասխանող պահվածքով չշիկացնել առանց այն էլ գերզգայուն վիճակը, գործել օրենքով սահմանված ինքնուրույնության սահմաններում՝ ի շահ ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության:
Դատական նիստի ընթացքում դատավորը գործով տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի ներկայացրած քաղաքացիական հայցը վարույթ է ընդունել:
Գյումրիում ՀՀ քննչական կոմիտեի կողմից իրականացվել են դատավարական մի շարք գործողություններ: Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից՝ նշելով, որ քննության առանձնահատկություններից ելնելով՝ դրանց մասին այս պահին այլ տեղեկություններ չեն կարող տրամադրել:
«Հոյակապ է, նրանք պետք է խոսեն առարկայական: Երբ Թուրքիան 3 անգամ Ղարաբաղյան պատերազմի ընթացքում ասաց, որ ինքը միջամտելու է պատերազմին, 3 անգամ նրան շատ կոշտ ձևով արձագանքեց Ռուսաստանը: Եթե մենք վաղը կարող ենք մեզ բերել այն վիճակին, որ կարողանանք ինքնուրույն ապահովել մեր անվտանգությունը, ապա խնդիր չկա, բայց մարդիկ պետք է գործեն պատասխանատու: Հակառակ դեպքում՝ կասկած է առաջանում, որ կա՛մ նրանք չեն հասկանում, կա՛մ ավելի վատ բան…»:
ՀՀ տարածքում հանցանք կատարած և ՀՀ տարածքում հայտնաբերված անձը գտնվում է ՀՀ իրավազորության ներքո՝ անկախ նրանից, թե որ երկրի իրավապահ մարմինների կողմից է նա հայտնաբերվել։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց փաատաբան Երեմ Սարգսյանը։
Բոլոր հարազատների անունից ուզում եմ ասել, որ մեր հարազատներից ոչ մեկը երեկ միջադեպին չի մասնակցել եւ չի մասնակցել նաեւ կազմակերպչական աշխատանքներին: Մենք սգացել ենք մեր կորուստն ու ցավը: Մեր պահանջն է միայն արդարությունը, պահանջում ենք, որ այդ մարդուն օրենքի ամբողջ խստությամբ պատժի ենթարկեն մեր հանրապետությունում եւ պարզել, թե ինչի համար է տեղի ունեցել ոճիրը եւ ինչ պատճառով: Ցանկանում ենք, որ չկրկնվի այն, ինչ տեղի ունեցավ Ավետիսյանների հետ:
Մի կողմից՝ կատարվածը սարսափելի բան էր, և բնական էր այդպիսի խորը համընդհանուր արձագանքը, բայց ուրիշ հարց է, որ դրան զուգահեռ՝ սկսում են գործել ուժեր, խմբեր՝ թե՛ դրսի, թե՛ ներսի, որոնք ինչ-ինչ տրամաբանություններ են տեսնում իրենց գործի համար, այսինքն՝ շահարկումը միանգամից սկսվում է: Այդ տեսակետից՝ մենք պետք է բացարձակ զգոն լինենք:
Ն.Նիկոլայիդին շեշտեց, որ անգամ մանկահասակ երեխաների վրա ձեռք բարձրացնող հանցագործին ներում չկա և ՎալերիՊերմյակովը պետք է արժանի պատիժ ստանա իր հանցանքի համար. «Ես անձամբ այնքան եմ ներվայանացել, որ եթե ես հանդիպեի նրան, կսպանեի: 1915 թ-ի Ցեղասապնության հեղինակ Թալիաթին ու մյուսներին սպանեցին, դա ճիշտ որոշում էր»:
Արթիկ քաղաքի բնակիչներից մեկը հայտnաբերվել է իր տան բակում կախված:
Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվում է Շանթ Հարությունյանի և մյուսների բողոքի քննությունը։ Մինչև դատական նիստի սկսելը ամբաստանյալ Վարդան Վարդանյանի առաջարկությամբ մեկ րոպե լռությամբ հարգեցին Գյումրիում սպանված ընտանիքի հիշատակը։
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն հանդիպել է լրագրողներին և տվել պարզաբանումներ վերջին օրերին Գյումրիում կատարված իրադարձությունների մասին:
«Եթե նույնիսկ ամենասկզբում գործը եղել է իրավական, ապա այժմ այն ամբողջովին վերածվել է քաղաքական գործի».-այսօրվա քննարկման ասաց Ժառանգություն խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 16-ին մասնակցել է Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին` նվիրված 2014թ. արդյունքների ամփոփմանը եւ 2015թ. անելիքների
ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա, դիտել Անդրանիկ Մարգարյանին նվիրված 5-րդ հուշամրցաշարը:
Պ. Հայրիկյանի խոսքով՝ բողոքը կարող էր նվազագույնի հասած լինել, եթե երկիրն զգար, որ նախագահ ունի.
Հայաստանի ասորական կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Իրինա Գասպարյանը ցավակցեց հայ ընտանիքի սպանդի կապակցությամբ: Ըստ Ի.Գասպարյանի, հանցագործը կդատապարտվի ու կպատժվի, բայց պետք է զգույշ լինել
Իրավապաշտպանը նկատեց, որ Ռուսաստանի հանրային հեռուստաընկերությունները դեպքին անդրադարձ չեն կատարել, ինչը ևս վիրավորում է մարդկանց
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր մտահոգությունն է հայտնել Գյումրիի դեպքերի առնչությամբ
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն այսօրվա քննարկման ժամամանակ, խոսելով Գյումրիում երեկ տեղի ունեցած դեպքերի մասին ասաց, որ հասարակության դժգոհությունը մի քանի բաղադրիչ ունի. «Գյումրեցիրները ցնցված են սպանությունից, արթնացել է գյումրեցու արժանապատվությունը, և նրանց համար կասկածելի է այդ կասկածյալին ռուսական բազայի տարածքում պահելը: Իմ կարծիքով՝ գյումրեցիները կասկածում են՝ նա կենթարկվի՞ պատասխանատվության, թե՞ ոչ, նաև կասկածում են՝ Հայաստանից դուրս […]
Երևանի Ազատության հրապարակից երեկ ոստիկանության բաժին է տարվել 38 անձ, որոնցից երկուսի մոտ ատրճանակ է հայտնաբերվել:
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, հունվարի 15-ին և լույս 16-ի գիշերը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2000 կրակոց:
հուշում են, որ Պրեմյակովն էստեղ գործիք է ու ոչ մի կենցաղային հարց չի կարող լինել. սա լավ մշակված ու հեռուն գնացող սցենար է, որի հետևանքները կիմանանք առաջիկայում. ինչ նոր հրամայականներ, որ կիջնեն Կրեմլից դա ուղիղ կապ կունենա այս դեպքի հետ… Չի բացառվում որ սխալ եմ, ու իրականությունն այլ բան է, բայց ասեցի այն ինչ հավանական եմ համարում..
Երեկ ժամը 22-ի սահմաններում Երևանի Ազատության հրապարակից ոստիկանություն բերման են ենթարկվել մի շարք քաղաքացիներ, որոնք, իրենց ներկայացնելով, այնտեղ ինքնաբուխ հավաքվել էին Գյումրիում տեղի ունեցող իրադարձություններին հետևելու նպատակով: