
Գազօջախի մաքուր չլինելու պատռճառով ամուսինը փայտով հարվածել է կնոջը

Ընտանեկան բռնության հերթական դեպքն է գրանցվել Գեղարքունիքի մարզում: Ամուսնուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իրենց տանն իր կնոջ հետ, գազօջախի մաքուր չլինելու հարցի շուրջ վիճաբանել է, որի ընթացքում վերցրել է իրենց տան մուտքի դռան հետնամասում դրված փայտը, դիտավորությամբ հարվածել է կնոջ մեջքի շրջանին, որից հետո երկու ձեռքերով հարվածներ է հասցրել նրա թևերի, ուսերի և ոտքերի շրջանններին՝ նրա առողջությանը պատճառելով թեթև մարմնական վնասվածք՝ առողջության կարճատև քայքայումով, այն է ՝աջ ուսահոդի, զույգ բազուկների, զույգ ազդրերի, զույգ ծնկան հոդերի, ձախ սրունքի շրջանների արյունազեղումների, աջից կրծքագոտկային շրջանի արյունազեղման, ենթամաշկային արյունահավաքի ձևով:
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգքրի 117-րդ հոդված: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտևվել ստորագրություն չհեռանալու մասին: