
Դժբախտ պատահար Բարձրավան գյուղում

Հոկտեմբերի 5-ին, ժամը 18.21-ին տեղեկություն է ստացվել, որ 1951 թ. ծնված Ա. Հ.-ը Սյունիքի մարզի Բարձրավան գյուղի մոտակա ձորում ընկուզենուց ընկել է և տեղում մահացել:
Կապ է հաստատվել Բարձրավանի գյուղապետի հետ, ով տեղեկացրել է, որ ձորից դիակի դուրս բերման աշխատանքներն իրականացնելու համար վերոնշյալ տարածքը դժվարանցանելի է և եղանակը անբարենպաստ, հետևաբար ոստիկանության օպերատիվ խումբը դեպքի վայր է մեկնելու հոկտեմբերի 6-ի վաղ առավոտյան: Գորիսի ՈԲ երկու աշխատակից դեպքի վայրի մոտակայքում ողջ գիշերն իրականացնելու են դիակի պահպանություն:
Որոշում է ընդունվել Ա. Հ.-ի դին դուրս բերելու համար վաղ առավոտյան դեպքի վայր ուղարկել մեկ մարտական հաշվարկ:
Հոկտեմբերի 6-ին, ժամը 05.40-ին դեպքի վայր է մեկնել Գորիսի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: