«Հայրենիքը սկսվում է սահմանից»,- ասել է Էդուարդ Շարմազանովը եւ համոզմունք հայտնել, որ հայ զինվորները փառքով եւ պատվով են կատարում իրենց վրա դրված պարտականությունները՝ քաջ գիտակցելով, որ հայ ժողովուրդն իրենց շնորհիվ է հանգիստ քնում: Ըստ Արծվիկ Մինասյանի՝ որպեսզի մեր պապերի երազած ազատ, անկախ եւ միացյալ Հայաստանն իրականություն դառնա, հայ ժողովուրդը պետք է զինվորի հետ միասնական լինի հայրենիքը պաշտպանելու եւ ազատագրելու գործում:
Նույն ուղղությամբ մեկ այլ հատվածում խփվել է հակառակորդի առնվազն 2 զինվոր:
«Հայրեր-որդիներ» հավերժական վեճի հանգուցալուծումը՝ կացնով: Նոր մանրամասներ Շենգավիթում կատարված ոճրագործությունից:
Դեպքի վայրում հայտնաբերվել են կերուխումի հետքեր, անկողնում՝ կացնահարված, արնաքամվող տղամարդ:
Հունվարի 31-ի առավոտյան ահազանգ է ստացվել՝ Ֆուչիկի 24 շենքի բնակարաններից մեկից աղմուկի ձայներ լսվելու մասին։ Ահազանգի հիման վրա անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության ծառայողները և բնակարանում հայտնաբերել Բարսամյանի դին և ևս երեք անձի։
Նույն ժամանակահատվածում հակառակորդն իրականացրել է դիվերսիոն ներթափանցման փորձեր, որոնք ժամանակին հավաստանշվել են հայ դիրքապահների կողմից և ետ շպրտվել:
Հունվարի 27-ին Երևանի քաղաքապետարանի տարածած մամլո հաղորդագրության համաձայն՝ Մայրաքաղաքի վերգետնյա հասարակական տրանսպորտի որոշակի ուղեգծերում նկատվող ուղևորահոսքի նվազումով պայմանավորված հունվարի 26-ից որոշ երթուղիներից օգտվող քաղաքացիներն այսուհետ կսպասարկվեն տվյալ երթուղուն զուգահեռ գործող այլ երթուղիներից:
Գյումրի քաղաքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործով տուժողների իրավահաջորդներ Եգոր Ադամյանը, Լուսինե Ավետիսյանը և Ռիտա Պետրոսյանը դիմել են Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին՝ անվճար հիմունքներով իրավաբանական օգնություն տրամադրելու հարցով։
«168 ժամը» ՀՀ Քննչական կոմիտեից հետաքրքրվել էր՝ արդյոք Գյումրիում Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովից վերցվե՞լ են արյան, մեզի, մազի փորձանմուշներ, եթե՝ այո, ապա ե՞րբ են դրանք վերցվել: Ի պատասխան՝ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ «քրեական գործի շրջանակներում Պերմյակովից 2015թ. հունվարի 21-ին վերցվել են արյան և մազի փորձանմուշներ, որոնց նկատմամբ նշանակվել են փորձաքննություններ»: «168 ժամի» այսօրվա համարում, սակայն, տեղի է ունեցել վրպակ. «մազ» բառի փոխարեն նշվել է «մեզ»:
«Մեզ ապշեցրեց, որ դատավճռի ընթերցման ժամանակ Վարդան Պետրոսյանը, կրելով մեր եռագույնով շարֆը, հպարտ կանգնած էր եւ կարծես թե Ղարաբաղում 2 թուրք էր սպանել ու դրա համար էր դատապարտվում: Այս է ողջ դատաքննության ընթացքում Վարդան Պետրոսյանի եւ նրա կողմնակիցների վարքագծի հայելին: Մի՞թե սա է մեր մտավորականության իրական դեմքը»:
«Մենք ոչինչ չգիտենք, չգիտեինք անգամ, որ մենք դիմելու էինք, որ ներգրավեին մեզ որպես տուժողի իրավահաջորդ, մենք մեր վշտի մեջ տապակվում էինք, հիմա ներգրավված ենք: Են օրը քննիչի հետ հանդիպեցինք, ինքն ասաց, որ մեզ փաստաբան կտրամադրեն: Մի քանի օր լուռ էին, երեկ ուշ երեկոյան փաստաբանների պալատից զանգեցին կանչեցին ու ասացին, որ մեր գործը պաշտպանելու են պաշտպաններ Երեմ Սարգսյանն ու Թամարա Պողոսյանը: Նրանց մենք չենք ճանաչում, դեռ չենք հանդիպել, բայց ասացին, որ ուրիշ փաստաբան էլ եթե ուզենք, կարող ենք վերցնել»:
Երեկ՝ հունվարի 30-ին, Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է տեղափոխվել Mercedes G 500 մակնիշի 44 UV 444 համարանիշի ավտոմեքենան:
Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 23-ամյա Արսեն Խոջոյանը 2014թ. մարտի 7-ին հայտնվել էր Ադրբեջանի տարածքում, ապրիլի 10-ին՝ վերադարձվել Հայաստան:
Հունվարի 31-ին, ժամը 00.00-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշեն 6-րդ փողոցում` սպայական հանրակացարանի 1-ին հարկում:
Գաղտնի քվեարկության արդյունքում Լազար Եսայանը ստացել է ձայների ճնշող մեծամասնությունը։ Վերջինիս օգտին քվեարկել է 52 մարդ, 9-ական ձայներ են ստացել մյուս երկու թեկնածուները՝ Մարինա Մարգարյանը և Լևոն Անդրեասյանը։ 2 ձայն անվանվեր է ճանաչվել, իսկ երեք մարդ էլ բոլորին դեմ է քվեարկել։
Ես ինչպես հարիր է զինվորականին, սպասում եմ ադրբեջանական կողմի հրավերին, որտեղ նրանք պետք է ինձ հիմնավորեն ԱԹՍ-ի հետ կապված իրենց պաշտոնական վարկածը:
Երևանում տեղակայված N զորամասի զինծառայող Հայկազ Արկադիի Բարսեղյանի սպանության դեպքի առթիվ նախարար Սեյրան Օհանյանի հրամանով նշանակվել է ծառայողական քննություն:
«Սիրելի աղջիկներ, եթե այսօր երազում եք ձեզ մի բաժակ ջուր բերեմ, ապա իմացեք. եկել եմ ձեր գիտելիքների ծարավը հագեցնելու»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Հունվարի 30-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն անցկացրեց գործնական պարապմունքների 2015 թվականի պլանով նախատեսված առաջին հանդիպումը տարածքային բաժինների պետերի հետ:
Հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությունից հետո, անցնող երկուս ու կես շաբաթների ընթացքում հարցականները նվազելու փոխարեն ավելանում են: Արդյո՞ք ինչ-որ մեկն օգնել է Վալերի Պերմյակովին կամ ուղորդել նրան, նա որպեսզի կարողանա անարգել տեղաշարժվել քաղաքում:
Գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին դեռ չեն տարել դեպքի վայր. այսինքն՝ քննչական փորձարարություն դեռ չի իրականացվել:
ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը հունվարի 30-ին հանդես է եկել 2014 թվականի աշխատանքների ամփոփիչ մամուլի ասուլիսով:
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
ՀՀ Նախագահ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Մոսկվա» կինոթատրոնում պետական հանձնաժողովի անդամների և այլ հյուրերի հետ ներկա է գտնվել գերմանաբնակ թուրք ռեժիսոր, Վենետիկի փառատոնի մրցանակակիր Ֆաթիհ Աքինի Հայոց ցեղասպանության թեմայով նկարահանված «Սպի» ֆիլմի պրեմիերային:
Հունվարի 30-ին, ժամը 14.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հ. Հակոբյան փողոցում` «Մերգելյան ինստիտուտի» մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. բեռնատարը հարվածել է ծառին, ծառը շրջվել է մոտակա խանութի տանիքին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Toyota մակնիշի 05 TT 105 համարանիշի վարորդ, 38-ամյա Կարեն Փիրումյանը Վարդենիս- Մարտունի ավտոճանապարհի Արծվանիստ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել չիչխանի (աբլեպիխայի) ծառերին և վթարի ենթարկվել:
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը 2015 թվականի տարեկան ծրագրով նախատեսել է իրականացնել ստուգումներ 813 բարձր, 291 միջին և 58 ցածր ռիսկայնությամբ տնտեսավարող սուբյեկտների մոտ:
Հունվարի 29-ին՝ ժամը 12:45-ին, Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «Կիևյան» կամրջից աղջիկ է ընկել ջրի մեջ և ողջ մնացել:
Երևան քաղաքի քննչական վարչության Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Վիլեն Գաբրիելյանին և Նարեկ Մարտիրոսյանին մարմնական վնաս պատճառելու եւ ծեծելու դեպքի առթիվ։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր ժամը 17.13-ին ԱԻՆ-ը ահազանգ է ստացել, որ Երևանի Օհանովի փողոցի շենքերից մեկի հոգեպես անհավասարակշիռ վիճակում գտնվող քաղաքացին մոտեցել է պատուհանին և փորձում է ցած նետվել. անհրաժեշտ է օգնություն: