Ծնողներն ասացին, որ երեխան վերջին շրջանում իրեն տարօրինակ էր պահում, ընկճված էր, քիչ էր շփվում շրջապատի մարդկանց հետ: Չեն կարողանում ուշքի գալ, որևէ կերպ բացատրել կատարվածը: Նրանք վստահ են, որ ինչ-որ կրոնական կառույցի մասին խոսք լինել չի կարող: Հորեղբոր աղջկա հետ էլ եմ խոսել, նրա համադասարանցին է, նա էլ չի հասկանում՝ ինչ կարող էր պատահած լինել, ինչը կարող էր էրեխուն դրդել նման բանի»:
Քիչ առաջ ՀՀ կառավարության շենքի առջև «Շրջանառության հարկի մասին նոր օրենքի» դեմ բողոքի դուրս եկած փոքր և միջին ձեռնարկատերերի հետհանդիպման եկավ նաև Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանը, ով առաջարկեց` ցուցարարներից թվով 10 ներկայացուցիչներ իր հետ գնան Հանրային խորհուրդ և քննարկեն խնդիրը։
Քննչական կոմիտեից ի պատասխան մեր հարցին հայտնել են նաև, որ Վալերի Պերմյակովից 2015թ. հունվարի 21-ին վերցվել են արյան և մազի փորձանմուշներ, որոնց նկատմամբ նշանակվել են փորձաքննություններ:
Երևանում տեղակայված N զորամասի զինծառայող Հայկազ Արկադիի Բարսեղյանին մի խումբ անձանց կողմից սպանելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում Ռազմական ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում ձերբակալվել է 4 անձ։
Երեւանի N ուսումնական զորամասի մարզահրապարակում հունվարի 29-ին, ժամը 06:35-ին կախված վիճակում հայտնաբերված զինծառայող, 19-ամյա Հայկազ Բարսեղյանի մարմի վրա բռնության հետքեր կան, ինչը ենթադրում է, որ նրան ծեծել են, հետո՝ կախել:
Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչներից մեկն առևանգել է համագյուղացու 15-ամյա որդուն ու հայտնել, որ տղային կվերադարձնի, եթե նրանք էլ իր պարտքերը վճարեն:
«Վարչապե՛տ, դուրս արի քո տաք կաբինետից ու պատասխանի մեզ կամ հեռացի՛ր»,- հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը, որին հաջորդեցին «Վարչապետ հեռացի՛ր» կոչերը ակցիայի մասնակիցների կողմից։ Մանրամասները և տեսանյութը` առաջիկայում։
Ավանդության համաձայն` Ս. Սարգիսը քաջ և ազնիվ զորավար էր, որը միշտ օգնում էր խեղճերին և անմեղներին` միաժամանակ պատժելով չար մարդկանց: Նրա մասին ամենից շատ տարածված ավանդազրույցների հիմնական սյուժեն նրա կողմից պասը պահողների գովաբանություն էր և պատիժը` այն չպահողներին:
Հունվարի 25-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հայտարարություն էր ստացվել, որ Արտաշիսյան փողոցի 39 շենքի 10-րդ տան բնակիչ Գերման Ոսկանյանը անհայտ կորել է: Նրա հայրը` 75-ամյա Կարապետ Ոսկանյանն էլ իրբացատրության մեջ նշել էր, որ որդուն վերջին անգամ տեսել է իրենց շենքի բակում՝ երեք անծանոթ ռուսախոս տղաների հետ:
Վանաձոր-Դիլիջան, Սպիտակ-Երևան ավտոճանապարհներին, Սպիտակի ոլորաններում և Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
«Մենք չենք վերահսկում, թե նրանք երբ են կատարելու իրենց վարժությունները: Իրենք ունեն պլանային պարապմուքներ: Այդ պարապմունքների շրջանակներում իրականացնում են իրենց ծրագրերեը: Իսկ ընդհանրապես համաձանեցված է, թե քաղաքում տեխնիկան ինչպես է շարժվելու»:
Ժամանակակից քիմիոթերապիայի պրեպարատների օգնությամբ լյարդի քաղցկեղի բուժումը Քաղցկեղի կենսաբանության կենտրոնում հաջողվել է դարձնել ավելի արդյունավետ: Քիմիոթերապիայի կիրառման միջոցով հիվանդների մոտ հաջողվում է ուռուցքի չափսերը ժամանակավոր նվազեցնել, զսպել աճը, որը և բարելավում է կյանքի որակը:
ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արդյունքում՝ հակառակորդի նախահարձակ գործողությունները կասեցվել են:
Սեդան լուսանկարում պատկերված աղջնակն է։ Մյուս երեխան՝ Վեներան, ով 10 տարեկան է, նոր է վերադարձել Մոսկվայից, ուր կատարել էին գլխուղեղի ուռուցքի հեռացման վիրահատություն։ Այժմ Վեներան Քանաքեռի հիվանդանոցում ճառագայթում է ստանում, որից հետո պետք է 12 կուրս քիմիաթերապիա ստանա։
Վերջին շրջանում կրկին ակտիվություն է նկատվում Հայաստանում Ռուսաստանի դեսպանության առջև: Հայաստանը լքել ցանկացողների բազմաթիվ հերթեր են գոյանում այստեղ
Այսօրվա դրությամբ ՀՀ քննչական կոմիտեում Գյումրիում Ավետիսյանների սպանության դեպքի առթիվ քննող քրեական գործի շրջանակներում Վալերի Պերմյակովի նկատմամբ դատահոգեբանական կամ դատահոգեբուժական փորձաքննություն չի նշանակվել:
«Ազատ Հայրենիք» կուսակցությունը հիմնադրվել է մեր երկրի համար բախտորոշ ժամանակաշրջանում, և այն կարևոր քաղաքական պատասխանատվությունը, որն անցած տասը տարիների ընթացքում ստանձնել ենք, կարծում եմ, պատվով ենք կրել:
Ձերբակալությունից որոշ ժամանակ առաջ Հայրապետյանը մեծ ամբիոնից հայտարարել էր, որ պետք է Հայաստանը մաքրել «սխալ» մարդկանցից (ցուցակ կազմել և հեռացնել բոլորին), և զարմացել, թե ինչպես կարող է աղքատ գազ-նավթ չունեցող երկիրը մի քանի միլիոնատեր ունենալ, որոնք երկիրն ու ժողովրդին ծառայեցնում են իրենց շահերին, իսկ աշխատած միլիոնները չեն ներդնում հայրենիքի բարգավաճման ու հայի բարեկեցության համար:
Արդեն երկուսուկես տարի է՝ Ալավերդու Թումանյան փողոցն ու Հայպետշին թաղամասն իրարից բաժանում է ոչ միայն երկաթուղային ճանապարհը, այլ նաև այդ ճանապարհը պատնեշող պատը:
«Այո՛, Գյումրիում տեղի ունեցածն իր ազդեցությունն ունեցավ հայ-ռուսական հարաբերությունների վրա և նոր ճաք ավելացրեց՝ մեծ կամ փոքր, կարևոր չէ: Իսկ ճաքը սվաղելով չի վերանում…»:
Անչափահասին ծանր մարմնական վնաս պատճառելու կասկածանքով ձերբակալվել է 12-րդ դասարանի աշակերտմ է ստացվել, որ Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու հարևանությամբ գտնվող թիվ 182 դպրոցից, կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք ախտորոշմամբ, իրենց մոտ է տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ, 1997թ. ծնված՝ Ս.Մարտիրոսյանը:
Մեր քաղաքական իշխանությունները կարծես թե երբեք չեն փորձել Հայոց մեծ եղեռնը ներկայացնել համաշխարհային պատմության կոնտեքստում: Մինչդեռ, այն Առաջին համաշխարհային կոչված ողբերգության ամենասահմռկեցուցիչ էջն է: Բայց մենք այն շարունակում ենք դիտարկել ու աշխարհին ներկայացնել՝ որպես միայն մեզ վերաբերող ողբերգություն:
Հունվարի 29-ին, ժամը 20.20-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Հերացու փողոցում գտնվող 1 հարկանի շինությունում:
Տուժած կինը, ի վերջո, հայտնեց իրողությունը, իսկ վրաերթ կատարած վարորդը ներկայացավ ոստիկանությունհաղորդում է ստացվել, որ ձախ ձեռքի կոտրվածքով բուժօգնության է դիմել 52-ամյա մի կին և հայտնել, որ իրենց տան բակում վայր է ընկել:
Տարիներ առաջ Ալավերդու առաջին զանգվածի 21-րդ շենքի առաջին հարկի բնակարաններից մեկի սեփականատերը համաձայնել է իր բնակարանը փոխանակել 5-րդ հարկի բնակարաններից մեկի հետ:
Հունվարի 28-ին, ժամը 18.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1978 թ. ծնված Քրիստինե Բ.-ն և հայտնել, որ հունվարի 11-ին իրեն կողոպտած անձը գտնվում է Շենգավիթ համայնքի «Անտառային ձայներ» խանութում:
Հունվարի 29-ին, ժամը 13.31-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Դիլիջան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել լիճը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը. տուժածներ չկան:
Հունվարի 29-ին, ժամը 11.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Եղվարդի խճուղում` «Վինի Թուխ» մանկական սրճարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Երևանում տեղակայված N զինծառայող Հայկազ Արկադիի Բարսեղյանին մի խումբ անձանց կողմից սպանելու դեպքի առթիվ։
Անցած տարի հանրապետության ավտոճանապարհների վերանորոգման, վերակառուցմանը պետբյուջեից ուղղվել է շուրջ 2 մլրդ 500 մլն դրամ։