
Աղստև գետի մոտ վագոն-տնալ է այրվել

Սեպտեմբերի 19-ին, ժամը 03.31-ին ահազանգ է ստացվել, որ Տվուշի մարզի Իջևան քաղաքի «Ասֆալտ-Բետոն» ՍՊԸ-ի մոտակայքում այրվում է վագոն-տնակ:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Նոյեմբերյան հատվածի 9-րդ կմ-ում՝ Խաշթառակ գյուղի սկզբնամասում՝ Աղստև գետի աջակողմյան հատվածում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:20-ին, մարվել` 04:35-ին: Այրվել է ոչ բնակելի վագոն-տնակն ամբողջությամբ (մոտ 15 քմ) և հարակից` տանիքածածկ (մոտ 40 քմ):