Ո՞ւր է կես միլիոնը. «Հայկական Ժամանակ»
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Այս տարվա դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում նախատեսվում է տպագրել 2 միլիոն 31 հազար 500 ծանուցագիր, ինչը ընտրողների ընդհանուր թիվն է:
Ուշագրավ է, որ համապետական վերջին ընտրություններում` 2013 թվականին, ընտրողների թիվը մոտ 2 մլն 506 հազար էր: Այլ կերպ ասած ընդամենը 2 տարվա ընթացքում Հայաստանում ընտրողների թիվը նվազել է մոտ կես միլիոնով:
Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման եւ անկացման համար պետական բյուջեից կհատկացվի մոտ 1.8 միլիարդ դրամ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: