Փետրվարի 15-ին, ժամը 02.56-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով «Մուրացան» ԲԿ են տեղափոխվել Երևանի Վարդաշենի 5-րդ նրբանցքի բնակիչներ Գ. Չ.-ն (ծնվ. 2007 թ.), Մ. Չ.-ն (ծնվ. 2002 թ.) և Ա. Չ.-ն (ծնվ. 1999 թ.):
Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 15-ին` ժամը 09:30-ի դրությամբ, Արտաշավանում, Ջերմուկում, Սեւանում, Կոտայքի տարածաշրջանում տեղում է թույլ ձյուն:
«Մենք միշտ մտածում ենք, որ դա մի հոգու բան չէ, որովհետև էդ վեց-յոթ հոգանոց տունը, չորս-հինգ հոգին մեծ, հասուն մարդիկ են եղել, եթե մի սենյակից ինքը սկսեր մեկին կրակել, գոնե մի երկուսը կպաշտպանվեին, կարող է երեքը սպանվեին, չորսը, բայց ոչ վեցը: Վերջին սենյակում կարող էր դուռը փակել, հեռախոսները կողքը․․․ բայց ոչ մի բան չեղավ»
Անտարբերություն է ցուցաբերվել հորական կողմից, որովհետեւ նրանց շենքից երկու շենք այն կողմ ապրում էին Ֆրունզիկի տատիկն ու հորաքույրը, բայց իրենք երեխայի նկատմամբ առհասարակ ուշադրություն չեն դարձրել, ընդհանրապես բանի տեղ չէին դնում:
Տաթեւի վանքի հարակից գյուղերից շուրջ երեսուն նորապսակ զույգեր այս տարի առանձնահատուկ կերպով նշեցին Տեառնընդառաջի տոնը: Փետրվարի 14-ին Տաթեւի վանքում, վանահայր Միքայել վարդապետ Գեւորգյանի ձեռամբ, նորապսակների օրհնության կարգ կատարվեց, որին հաջորդեցին տոնական միջոցառումները:
Աթանում համայնքի ղեկավարի ընտրություններ եղել են 2014 թվականի մարտին: Ապրիլի 23-ից գյուղը ղեկավարում է նոր գյուղապետը, ով փորձում է լուծել գյուղի առաջ ծառացած խնդիրները:
Անչափահասների ապագայի մտահոգությամբ:
«Ես չեմ պատկերացնում, թե ոնց պետք է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն քննությունը իրականացնի, եթե հիմնական կասկածյալը իր հսկողության տակ չի։ Այս հանցագործության մեջ հայտնի չէ շարժառիթը։ Ո՞րն է շարժառիթը, ինչու է հենց Ավետիսյանների ընտանիքը ընտրված ու կարեւոր է կատարման մեխանիզմը»,- «Ա1+»-ին ասել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։
Փետրվարի 14-ին, ժամը 17.59-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 10-րդ կմ-ի մոտակայքում ավտոմեքենան գլորվել ձորը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Տեսչական օպերատիվ դիտարկումների շնորհիվ՝ 2014-թ-ի փետրվարից դեկտեմբեր ամիսը ներառյալ ոչնչացվել կամ օգտահանման նպատակով վաճառքի շուկայից հանվել է 1տ 448.89 կգ կաթնամթերք, 1տ 296.025 կգ մսամթերք, 32 կգ ձկնամթերք, 1529 փաթեթ տարբեր տեսակի ապրանքատեսակներ, 6896 ձու եւ 769 լ հյութ: Ինչպես նաեւ վերացվել է 308,000 ձվի մակնշման թերությունը՝ համապատասխանեցնելով անհրաժեշտ պահանջներին»:
Շիրակի մարզի գյուղական բնակավայրերի անօթևանները մնացել են առանց բնակարանների: Պետությունը նրանց տված խոստումը չի կատարել:
2001 թվականից փետրվարի 15-ն ընդունված է համարել Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր. օրվա նպատակը, ըստ ՀՀ գլխավոր քիմիաթերապևտ Հայկուհի Գյոկչյանի, հանրության ուշադրությունը մանկական քաղցկեղի և դրա խնդիրների վրա սևեռելն է, քանի որ ընդհանրապես քաղցկեղի բուժումը, մասնավորապես՝ մանկական տարիքում, բավականին թանկարժեք է համարվում:
Փեսային ծեծի էր ենթարկել աները:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 14-ին` ժամը 18:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
Հունվարի 28-ին, ժամը 18.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացել, որ գլխուղեղի վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 2000 թ. ծնված Արամ Մ.-ն, որը հայտնել էր, որ Երևանի Մարգարյան փողոցի թիվ 27 շենքի դիմաց վայր է ընկել:
ԲՀԿ ակտիվիստ Արտակ Խաչատրյանին առևանգելու և նրա նկատմամբ բռնություն կիրառելու վարկածներից մեկն ի սկզբանե պտտվում էր ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանի անվան շուրջ: Այսօր այդ վարկածը, կարծես, ավելի ամուր հիմքեր է ձեռք բերում:
Ոստիկանության Կենտրոնականի բաժին դիմած կինը հայտնել էր, որ փետրվարի 10-ին թիվ 67 երթուղու ավտոբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 11.000 դրամ, 1.100 ռուբլի, 2 դոլար, արծաթյա կախազարդ, սոցիալական քարտը և բանկային քարտ:
Վարույթն իրականացնողի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:
Հայաստանում քաղցկեղով հիվանդները բժիշկներին առհասարակ ավելի շատ դիմում են քաղցկեղի 3-րդ, 4-րդ փուլերում: ՀՀ գլխավոր քիմիաթերապևտ Հայկուհի Գյոկչյանը հավատացնում է` եթե շատերը դիմեն 1-ին և 2-րդ փուլերում, բուժվելու հավանականությունը շատ ավելի կմեծանա: Այսօր ամբողջ աշխարհում վերջին 30 տարվա ընթացքում քաղցկեղի դեպքերը կրկնապատկվել են, և բացառություն չէ նաև Հայաստանը:
Ահազանգով դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբին 1948 թ. ծնված Հովսեփ Մ.-ն հաղորդում է տվել, որ ժամը 22.00-ին իրեն պատկանող, նշված շենքի նկուղային հարկում գտնվող գրասենյակում ծագած վիճաբանության ժամանակ իր ծանոթ՝ 1968 թ. ծնված Մհեր Պ.-ն ձեռքով հարվածել է իր դեմքին, որից հետո գոտկատեղից հանելով ատրճանակը` կրակել է իր ուղղությամբ` գլխի շրջանում պատճառելով վնասվածք: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է «ԻԺ-71» տիպի BAP-7526 տեսակի 9 մմ տրամաչափի ատրճանակ` լիցքավորված 3 փամփուշտով, որոնցից մեկը եղել է փողի, իսկ երկուսը` պահունակի մեջ: Ն
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մարտական դիրքում ժամկետային զինծառայող Ա.Օսիպյանի մահվան դեպքի առթիվ։
ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով կաշառք ստալու հատկանիշներով հարուցված քրեական գործը:
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի մասնակցությամբ քննչական փորձարարություն դեպքի վայրում չի կատարվել: Այս մասին, ի պատասխան «168 Ժամի» հարցման՝ հայտնել են ՀՀ Քննչական կոմիտեից:
«Պիտի արձագանքեմ քո կողմից արտահայտած այն մտքին, որը իր մեջ իմ հասցեին միայն թույն ու մաղձ էր պարունակում Մանվել, իբր ես զոհված իմ եղբորը թողել և փախել եմ կռվի դաշտից»:
Երեմ Սարգսյանի խոսքով` շատ հարցեր կան, որոնց պատասխանները հնարավոր է գտնել միայն դեպքի վայրի զննությունից: Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը որոշ փորձաքննությունների արդյունքների արդեն ծանոթացել է:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2015 թվականի հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմաններում, Երևան քաղաքում տեղակայված N զորամասի մարզահրապարակում հայտնաբերվել է նույն զորամասի զինծառայող Հայկազ Արկադիի Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:
«Opel astra G» մեքենայով Խորենացի փողոցի 162 հասցեի դիմաց նա վրաերթի է ենթարկել համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի տեսուչ, ավագ լեյտենանտ Սարգիս Մուրադյանին, որը, հիվանդանոցում այդպես էլ գիտակցության չցալով՝ նույն օրը մահացել է:
«Ասում է՝ հորքուր, հիշո՞ւմ ես՝ ձեր տանը համակարգչով խաղում էի, որ մուրճով գլխիս էին խփում, ու ես կրակների միջից փախնում էի։ Բայց նման խաղ չի եղել, երեխան փաստորեն իր հետ կատարվածն էր պատմում»:
«ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը նախօրեին կայացած ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ հայտարարել էր, թե «շարունակում են նաեւ օդում կախված մնալ բազմաթիվ քրեական հանցագործություններ պրոֆեսիոնալ կերպով քողարկելու մեխանիզմ հիմնելու մասին չստուգված լուրերը»:
Պարզվում է, որ Ռուբեն Գևորգյանին և նրա հետ մեկնած ազատամարտիկներին թույլ չեն տվել սահմանի զորամաս մտնել և դիրքերում հերթապահություն իրականացնել։ Գևորգյանին առաջարկել են իրենց հետ տարած սնունդը և առաջին անհրաժեշտության պարագաները, եթե ցանկանում են, թողնել զորամասում և վերադառնալ Երևան: