«Խրուստալից պոզերի» և «ադիկալոնների» վաճառք, մերսում և այլ ծառայություններ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սովետական «ադիկալոն», գաղութի աշխատանքի խնկաման ներ, հին փլավքամիչ, «դռիմ» մերսում միայն կանանց համար, «խրուստալից պոզ», սիրո խոսքեր հատուկ ձեր սիրելիի համար եւ այլև։ List.am. միշտ ժամանակին համընթաց, միշտ թարմացվող, միշտ օրիգինալ։ Ձեր տրամադրությունն ընկել է, հոգ չէ, List.am–ը միշտ պատրաստ է «բարձրացնել Ձեր տրամադրությունը»։

Այս հայտարարությունների կայքում կարելի է տեսնել ամենագավեշտալի ծառայու թյուններն ու ամենաանհավանական իրերը, որոնք դրված են վաճառքի։ Մենք առանձնացրել ենք ձեզ համար դրանցից մի քանիսը։ Հայոց լեզվի ուսուցիչներին եւ մասնագետներին խորհուրդ չի տրվում այցելել այս կայք։ Այսպիսով, սկսենք ծառայությունների «այլ» բաժնի «այլ» ծառայությունից։

«Հարգելի կանայք եւ աղջիկներ, եթե հոգնել եք եւ ունեք սթրեսներ, ապա «դռիմ» մերսումը Ձեզ համար է, որը կտա Ձեզ մեծ թարմություն եւ էներգիա, նաեւ հատուկ էրոտիկ մերսում եւ դեմքի թարմացում»,– գրված է հայտարարության մեջ, ի դեպ, մերսում անող բավականին երիտասարդ տղամարդը բեռնել է իր լուսանկարները եւ «պրակտիկայում» է ցույց տալիս իր «արվեստը»։ Իգական սեռի մեր «մերսուհի ները» քիչ ավելի համեստ են գտնվել ծառայությունների մասին հայտարարություն տալիս։ Օրինակ, մի «մերսուհի» հայտարարությունների բաժնում բեռնել է իր բավականին «սադրիչ» լուսանկարները, ապա գրել. «Հարգելի հաճախորդներ, մերսումն այժմ արդեն զեղչված գներով, մկանային մերսում ամբողջ մարմնի՝ 10 հազար դրամ, եւ սիրողական ռելա (երեւի նկատի ունի ռելաքս)՝ 15 հազար դրամ։ Էռո չեմ անում, ավելորդությունները բացառվում է։ Մերսուհին անձամբ ես եմ»։ Իհարկե, մերսումների բաժինն ամենազավեշտալին է, այստեղ էլ է երեւում մեր ազգի «ավանդապաշտությունը», մարդիկ իրենց հայտարարություններում գրում են, որ մերսում են միայն կանանց եւ աղջիկներին՝ երրորդ եւ չորրորդ սեռերի մերսումը խստիվ արգելվում է։ Հին իրերի բաժնում էլ բավականին հետաքրքիր է, հայկական «second hand»-ի կամ, ինչու ոչ, հազարերորդ «hand»-ի մի քանի օրինակ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս