Որ դատարաններում և ինչու է առաջարկվում ավելացնել դատավորների թիվը

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է ավելացնել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների և Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թվաքանակը: Նախագիծն այսօր ներկայացրեց Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Ըստ հիմնավորման՝ դատավորների թվի ավելացման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մեկ դատավորի տարեկան միջին ծանրաբեռնվածությունն ուսումնասիրվող ժամանակահատվածում գերազանցում է Երևան քաղաքում մեկ դատավորի տարեկան միջին ծանրաբեռնվածությանը։ Ըստ հիմնավորման՝դատարանի մեկ դատավորի տարեկան միջին ծանրաբեռնվածությունն ավել է Երևանում մեկ դատավորի տարեկան միջին մեկ դատավորի տարեկան միջին ծանրաբեռնվածությանը համապատասխանեցնելու համար անհրաժեշտ է քրեական մասնագիտացում ունեցող դատավորի լրացուցիչ 2 հաստիք, որի արդյունքում քրեական մասնագիտացում ունեցող դատավորների թիվը կկազմի 5։

Ըստ հիմնավորման՝ Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկ դատավորի տարեկան միջին ծանրաբեռնվածությունն ավել է Երևանում մեկ դատավորի տարեկան միջին ծանրաբեռնվածությունից 1.5 անգամ։ Հետևաբար, ըստ հիմնավորման, Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի քաղաքացիական մասնագիտացում ունեցող մեկ դատավորի տարեկան միջին ծանրաբեռնվածությունը Երևանում քաղաքացիական մասնագիտացում ունեցող մեկ դատավորի տարեկան միջին ծանրաբեռնվածությանը համապատասխանեցնելու համար անհրաժեշտ է քաղաքացիական մասնագիտացում ունեցող դատավորի լրացուցիչ 2 հաստիք, որի արդյունքում քաղաքացիական մասնագիտացում ունեցող դատավորների թիվը կկազմի 5։

 

 

Տեսանյութեր

Լրահոս