«Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Հալաբյան փողոցում գտնվող նշված հասցեում վիճաբանություն է: Ոստիկանության ծառայողները մեկնել են նշված վայր, այս պահին ոստիկանության բաժնում կա 19 քաղաքացի, հանգամանքները պարզվում են: Կուսակցական պատկանելությունը, ճիշտն ասած, չգիտեմ»:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Երևանի Արարատյան փողոցի շենքերից մեկի մոտից, խարդախություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1993 թ. ծնված Կարապետ Ե. -ին:
Գյումրու տնակային ավաններում բնակվող ընտանիքներին օգնության տրամադրման ձեռնարկների մասին տեսանյութերի և լուսանկարային ռեպորտաժների պատրաստմամբ ու դրանց հրապարակմամբ, «Շիրակ կենտրոնը» առավելապես նպատակ է հետապնդում հանրայնացնել անօթևան ընտանիքների ու երեխաների ծանր ապրելակերպը:
«Չգիտենք՝ ինչո՞վ են զբաղված առ այսօր: Արդեն մեկ ամիս է անցել, մենք ոչ մի լուր չունենք, փաստաբանի հետ հանդիպել ենք, բայց էլի ասեմ՝ ձեզանից ավելի բան չգիտենք»:
Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետի տարածքից բերման են ենթարկել 1980 թ. ծնված Արման Մ.-ին:
Եղանակային կտրուկ փոփոխություններին զուգահեռ սրանում են շնչառական ուղիների հետ կապված տարբեր ինֆեկցիաներ:
Մինչ օրս ԻԻՀ-ում ՀՀ դեսպանի պաշտոնը զբաղեցնում էր Գրիգոր Առաքելյանը: Նրա այլ դիվանագիտական աշխատանքի անցնելու մասին առայժմ խոսակցություններ չկան:
Իջեւանի քաղաքապետարանից ստացված տվյալներով՝ շենքը սեփականաշնորհվել է 2006թ, այդ հսկա շենքի կադաստրային արժեքը կազմել է 10 միլիոն դրամ, շենքը սեփականաշնորհվել է 7 միլիոն դրամով:
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` փետրվարի 16-ին, ժամը 10.05-ին, Արարատ գյուղից բերման է ենթարկվել 1994 թ. ծնված Գևորգ Ղ.-ն:
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արտակ Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել ՌԴ քաղաքացի, 1966 թ. ծնված Լաուրա Ա.-ն:
Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է ատամնաբուժական բաժանմունքից գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Թալինում, Մարալիկում, Արթիկում, Աշոցքում, Ապարանում, Արագածում, Ստեփանավանում և Տաշիրում տեղում է ձյուն:
Փետրվարի 18-21-ին շրջանների մեծ մասում, 22-ի գիշերը Սյունիքում, ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: 22-ի ցերեկը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Փետրվարի 17-ին, ժամը 00.19-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով Մուրացան մանկական հիվանդանոց է հոսպիտալացվել Սեբաստիա փողոցի տներից մեկի բնակիչ` 2011 թ. ծնված Վ. Ա.-ը:
Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կալանավորների համար նախատեսված սենյակում «Արթիկ» ՔԿՀ կալանավոր Աղասի Բարցիցն ինքնավնասման է դիմել՝ գազայրիչի մետաղական մասով վնասելով 2 ձեռքերի նախաբազուկները:
«Ինվազիվ կենտրոնը հագեցած է ժամանակակից սարքավորումներով։ Մասնավորապես տեղադրված է գերմանական «Սիմենս» ընկերության վերջին սերնդի անգիոգրաֆ, որի տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս պարզորոշ տեսնել մարդու ցանկացած անոթ, կատարել ներանոթային միջամտություններ՝ անգիոգրաֆիա, ստենտավորում, ինչպես սրտի անոթների, այնպես էլ՝ այլ օրգանների»:
Փաստաթղթեր ներկայացրել են նաև Արտյոմ Գեղամյանը, փաստաբան Վահե Գրիգորյանը, վճռաբեկ դատարանի դատավոր Ելիզավետա Դանիելյանը:
Հանրապետության Նախագահը և Շվեդիայի դեսպանը համակարծիք են եղել, որ երկու երկրների մայրաքաղաքներում դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը, ինչպես նաև վերջին շրջանում կայացած բարձրաստիճան փոխայցերը նոր որակ են հաղորդում Հայաստանի և Շվեդիայի միջև համագործակցության օրակարգին:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ավարտվեց «ֆինանսական բուրգի» գործով դատաքննությունը: Դատարանն անցավ դատական վիճաբանությունների փուլին. մարտի 12-ին կայանալիք դատական իստի ընթացքում ճառով հանդես կգա գործով մեղադրողը:
Այսօր՝ փետրվարի 17-ին, ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը բողոք է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի անգործության:
Փետրվարի 17-ին Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ջեյմս Ուորլիքին, Պիեռ Անդրիոյին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
Վշտի և կորստի այս ծանր պահին անկեղծ զորակցություն եմ հայտնում Ձեզ, Եգիպտոսի բարեկամ ժողովրդին և զոհվածների հարազատներին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն։
Փետրվարի 17-ին, ժամը 12.24-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ագարակաձոր գյուղի 4-րդ փողոցի վերջնամասում և 7-րդ փողոցի թիվ 12 տան մոտակայքում կախված են քարաբեկորներ. առկա է ընկնելու վտանգ:
Ձեռքիս տակ է «Սոցիալական փաթեթի շահառուների պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման ուղեցույց»-ը, որը խմբագրման կարիք ունի: Սկսենք վերնագրից, որը պարզապես հայերեն չէ, գուցե այսպիսի՞ն պետք է լիներ. «Շահառուների համար պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման սոցիալական փաթեթի ՈՒՂԵՑՈՒՅՑ»:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանը՝ Շշերի Մելոն, մանդատից հրաժարվելու վերաբերյալ դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հանձնաժողովի կատարած աշխատանքները, ինչպես նաև ռազմատեխնիկական համագործակցության ոլորտին վերաբերվող մի շարք այլ հարցեր:
Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցի, որը հայտնի է Կրուպսկայայի անվան դպրոց, ուսմասվար, աշխարհագրության ուսուցչուհի Արմինե Սեյրանյանն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն:
Այժմ ՀՀ կառավարության շենքի դիմաց «Նաիրիտ» գործարանի մի խումբ աշխատակիցներ կառավարությունից պահանջում են վերադարձնել իրենց 18 ամսվա աշխատավարձի պարտքերը։ 168.am-ի հետ զրույցում նաիրիտցիներից Շողիկ Նաղդալյանը նշեց, որ այս տարի փետրվարի 6-ից իրենց ազատել են աշխատանքից՝ առանց վերջնահաշվարկ կատարելու։ Նա նաև նշեց, որ այսօր ժամ 11։00-ից իրենք հավաքվել են կառավարության շենքի դիմաց, սակայն մինչ այժմ իրենց որևէ մեկը չի մոտեցել լսելու իրենց պահանջները լսելու։ Նրանք պատրաստվում են մնալ այնքան, մինչև իրենց հարցին լուծում տրվի։
Քիչ առաջ լարված իրավիճակ էր Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում. 7, 8, 9-րդ դասարանցի երեխաները պահանջում էին վերադարձնել աշխատանքից ազատված իրենց աշխարհագրության ուսուցչուհուն՝ Արմինե Սեյրանյանին: