
«Փող չտվեցի, իմ էրեխես դարձավ մարդասպան». ցմահ ազատազրկվածների հարազատները կառավարության մոտ են

Հացադուլ հայտարարած մի քանի ցմահ դատապարտյալների հարազատներն այս պահին ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության շենքի մոտ: Հարազատների հիմնական պահանջը գործերի վերանայումն է:
Արթուր Քոչարյանի մայրը, ով կառավարության մոտ էր, պատմեց, որ որդին դատապարտվել է 2003թ. Արցախում տեղի ունեցած մեկ անձի սպանության գործով: Նրա խոսքով՝ որդին ոստիկանություն հրավիրվել է որպես վկա. «Բոլորը փող տվեցին, դուրս եկան: Այդ ընթացքում ամուսինս աբշիրնի ինֆարկտ էր տարել, հիվանդանոցում էր: Չմոտեցա, փող չտվեցի, իմ էրեխես դարձավ մարդասպան: Վկան դարձավ մարդասպան»:
Ցմահ ազատազրկման դատապարվածների հարազատները նշեցին, որ իրենք էլ հացադուլ կհայտարարեն:
Մանրամասները և տեսանյութը՝ առաջիկայում: