Բաժիններ՝

Ավտովթար Երևանում. բախվել են ՊՆ աշխատակցի և «Ալեքս Գրիգ»-ի տնօրենի ավտոմեքենաները. կան վիրավորներ. shamshyan.com

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:40-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում բախվել են Երևանի բնակիչներ, 48-ամյա Ալբերտ Աբրահամյանի վարած Mitsubishi Colt մակնիշի 34 QN 405 համարանիշի և 31-ամյա Սարգիս Դալլաքյանի վարած Volkswagen Golf մակնիշի 17 SQ 700 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ս. Դալլաքյանը և նրա ուղևոր, Երևանի բնակի,չ 23-ամյա Ալբերտ Դալլաքյանը մարմնական վնասվածքներով օպերատիվորեն վթարի վայր ժամանած շտապ օգնության ավտոմեքենայով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Աբրահամյանը աշխատում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես վարորդ, Ս. Դալլաքյանը աշխատում է «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն, իսկ Ա. Դալլաքյանը՝ նույն ՍՊԸ-ում՝ որպես բանվոր: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վթար պատճառը նշված հատվածում արդեն 10 օր առաջացած փոսն է, որը պատկան մարմինները չեն վերացնում և ամեն օր տեղի են ունենում ավտովթարներ:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս