Ավազակային հարձակում Երևանում
Հոկտեմբերի 14-ին, ժամը 20.00-ին, 1980 թ. ծնված Գեղամ Հ.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել, որ ժամը 14.45-ին անհայտ անձը Արշակունյաց պողոտայի թիվ 16/Ա շենքի բակում դանակի սպառնալիքով իրենից պահանջել է գումար, սակայն ինքը դիմել է փախուստի:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1952 թ. ծնված Վլադիմիր Ի.-ն, ով ժամը 20.10-ին տնից բերման է ենթարկվել բաժին:
Վլադիմիր Ի.-ն ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն: