«Վիճաբանություն Մոսկվայում սաղ օրն էլ կա, դուք չգիտեք, որ դա արյունի վրա ստեղծված քաղաք է». Տիգրան Արզաքանցյան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին մեզ լուրեր էին հասել, որ Աժ նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանհն Մոսկվայում ծեծի են ենթարկել, եւ նա գտնվում է հիվանդանոցում։ Կապվեցինք նրա հետ։ Արզաքանցյանն սկզբում հերքեց այդ լուրերը, սակայն հետո պարզվեց, որ «լուրջ բան չի եղել», այսինքն՝ այդ լուրերն այնքան էլ անհիմն չեն։ Տիգրան Արզաքանցյանն ասաց, որ այժմ գտնվում է Արգենտրնա յում, սակայն օրեր առաջ Մոսկվայում Էր, որտեղ իրեն զգուշացրել էին, թե պետք է մահափորձ լինի իր նկատմամբ. «Մենք էլ դեմն առել ենք, «безопасность»–ը ինչ պետք է, արել է»։ Ի դեպ, սա առաջին անգամ չէ, երբ Արզաքանցյանը հայտնվում է «ռազբորկաների» կիզակետում, նախկինում նա Մոսկվայի կազինոներում երկու անգամ ավազակային հարձակման է ենթարկվել։ Ներկայացնում ենք Արզաքանցյանի հետ մեր հարցազրույցը։

– Պարոն Արզաքանցյան, մեզ լուրեր Են հասել, որ Ձեզ Մոսկվայում ծեծի են ենթարկել եւ հիվանդանոցում եք։

– Ինչ ասես ասում են, նման բան չկա, ես նոր եմ լսում այդ մասին։ Ես հիմա կնոջս հետ նստած եմ «ուժինի», Արգենտինայում եմ։

– Հնարավոր է դեպքը մի քանի օր առաջ է եղել, ե՞րբ եք գնացել Արգենտինա։

–Երեք օր առաջ եմ եկել, Մոսկ վայում էի, բայց դրանք հին պատմություններ են, ինչի՞ են բարձրացրել, չեմ հասկանում, ես հիմա նման բաների մեջ չկամ։

– Ամեն դեպքում, ծուխն առանց կրակ չի լինում, դժվար մեզ հասած լուրերը պատահականություն լինեն։ Գուցե փորձեք հիշել՝ ինչ է եղել Մոսկվայում։

– Վիճաբանություն Մոսկվայում սաղ օրն էլ կա, «Մոսկվա» բառն արդեն վիճաբանություն է, դուք չգիտեք, որ դա արյունի վրա ստեղծված քաղաք է։

– Հիմա ի՞նչ միջադեպ է եղել Մոսկվայում, գուցե թեթեւ վիճաբանություե, քաշքշուկ, լեզվակռիվ է եղել։

– Միջադեպ չէ, տենց լուրջ բան չի եղել, որ ասեմ։ Ձգուշացում է եղել, որ պետք է մահափորձ լինի, էս լինի, էն լինի, մենք էլ դրա դեմն առել ենք։

– Իսկ ո՞նց եք առել «դրա դեմը»։

– Ոնց էին իրենք ուզում մեզ անել, նենց էլ իրենց։

– Գուցե Ձեզ չեն ծեծել, Դուք եք ծեծել։

– «безопасность »–ի մարդիկ են զբաղվել էդ հարցերով, ինչ պետք է, արել են խոչընդոտները վերացնելու համար։

– Բայց Դուք ողջ-առո՞ղջ եք։ Նորմալ է ամեն ինչ։ Իսկ ոնց Են Ձեր բիզնես գործերը։

– Թարմացնում ենք։ Ուզում եմ Հայաստան բերել խոշոր օպերատոր, որ աշխարհի տարբեր անկյուններում կարողանա վաճառել հայկական պրադուկցիան։ Հիմա եկել եմ «պերեգավորների»։

– Իսկ Հայաստանի Ձեր բիզնեսները մնում են, ինչ-որ մի շրջան կար, երբ ասում էին, թե բիզնեսները հանում եք։

– Չկա նման բան, ամեն ինչի մեջ էլ կանք, կոնյակի արտադրության էլ, ոսկու արտադրության էլ, ոչ մի բիզնես արտերկիր չեմ տեղափոխել, էդ բառադի խոսակցություններին ասեք վերջ տան, հակառակը՝ ում կարողացել եմ, համոզել եմ, բերել է, գումարները ներդրել են Հայաստանում։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս