Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 18-ից 19-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահատվել է 11-ը:
ՀՀ արդարադատության նախարարի հրամանով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մանուկ Արմենակի Պողոսյանը 2015 թվականի մարտի 18-ից նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնում:
Մարտի 20-22-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 20-ին և 22-ին առանձին հատվածներում հնարավոր է ամպրոպ:
Ըստ մեր աղբյուրների` արդեն երկու օր է, ինչ իրավիճակը բավականին լարված է սահմանին (հիշեցնենք, որ այդ մասին մեր թղթակցի հետ զրույցում ասել էր նաեւ ԼՂՀ նախագահի մամուլ քարտուղար Դավիթ Բաբայանը): Ուստի ՊԲ-ն էլ ավելի զգոն եւ ուժեղացված հսկողություն է իրականացրել:
Նոր հետազոտությունը պարզել է, որ ձկան յուղը կարող է օգնել պայքարել շագանակագեղձի քաղցկեղի դեմ: Գիտնականները բացահայտել են, թե ինչպես է օմեգա-3 ճարպաթթուն կանխում շագանակագեղձի քաղցկեղի բջիջների աճն ու տարածումը:
Մարտի 19-ին, ժամը 02.21-ին ահազնգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենայից ծուխ է նկատվում, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից հայկական զինված ուժերի պարտադիր ժամկետային 3 զինծառայողի սպանության դեպքի առթիվ։
«Վելես» հասարակական կազմակերպության անդամները Երևանի կենտրոնում պաստառներ են փակցրել հետևյալ բովանդակությամբ. «Փնտրվում է Կենտրոնի քննչական բաժնում իրավապաշտպան Մարինա Պողոսյանի դեմ սարքված քրեական գործի նյութերը։ Գտնողին, խնդրում ենք, ներկայացնել Կենտրոնի դատարան։ Խոստանում ենք դրամական պարգև»։
Մարտի 17-ի երեկոյան «Կոմերսանտ» թերթի լրագրող Ալեքսանդր Չեռնիխը ֆեյսբուքյան իր էջում պատմեց մոսկովյան մետրոյում տարեց մի կնոջ՝ Լիդայի հետ ունեցած հետաքրքրիր հանդիպման մասին. տատիկը նրա համար ֆրանսիացի կատարողների շատ հայտնի երգեր էր երգել: Իմանալով, որ երիտասարդ տարիքում Լիդան Շառլ Ազնավուրի երկրպագուն է եղել, լրագրողը ցանկացավ նրան տանել ֆրանսահայ շանսոնյեի՝ Մոսկվայում կայանալիք ապրիլյան համերգին և թողեց իր հեռախոսահամարը:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է իրեն առևանգելու վերաբերյալ Լոռու մարզի բնակչուհու կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Ցավոք, հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) և Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի ևս 4 զինծառայողներ վիրավորվել են:
168.am-ը Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանից հետաքրքրվեց՝ արդյոք կարող է հերքել կամ հաստատել լուրերը, որ իրավիճակը սահմանին լարված է և հայական կողմը 3 զոհի ունի:
Հայկական կողմն ունի նաև վիրավորներ, որոնց այս պահին Արցախում վիրահատում են: ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը կայքի հետ զրույցում հորդորել է սպասել պաշտոնական հաղորդագրության:
Երևանի Պետական Համալսարանում պայթուցիկ սարքի որոնողական աշխատանքներն ավարտվել են: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից 168.am-ին տեղեկացրին, որ ոչինչ չի հայտնաբերվել:
Զաքիյանների ընտանիքը Բաքվի փախստականներից է: Իգոր Զաքիյանը 4 տարեկան է, ծնվել է իր ծնողների ամուսնության 8-րդ տարում: Երկու տարեկանում երեխայի մոտ ի հայտ է գալիս աչքի խնձորակի սուբատրոֆիա հիվանդությունը, որի ընթացքում աչքի չափերը դանդաղ նվազում են, աչքը քայքայվում է և դանդաղ մահանում:
Հակառակորդը շարունակում է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Հայ-ադրբեջանական սահմանին լարված վիճակ է: Ղարաբաղյան հատվածում, ըստ չճշտված տեղեկությունների, հայկական կողմն ունի 3 զոհ:
Հարցին, թե նաև արտագա՞ղթն են հաշվի առել, որ խոշորացնում են համայնքները, նախարարը ասաց. «Եթե խոշորացնում ենք համայնքները, պետք է հաշվի առնենք ամենը՝ արտագաղթը, մյուսը, մյուսը»:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել պետական, քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վլադիմիր Դարբինյանի մահվան կապակցությամբ:
ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից 168.am-ին փոխանցեցին, որ այս պահին աշխատանքները շարունակվում են՝ պարզելու համար՝ արդյոք ահանզանգը կե՞ղծ է, թե՞ համապատասխանում է իրականությանը:
Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովը ձևավորման փուլում է: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը՝ տեղեկացնելով, որ ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին հարցումներ են ուղարկվել, որպեսզի ներկայացնեն թեկնածուներ: Միևնույն ժամանակ նա նշեց, որ հանձնաժողովում կընդգրկվեն նաև քաղհասարակության կառույցները: ՀԿ-ների խմբի՝ թվակազմման ավելացնելու վերաբերյալ պահանջի մասին նախարարը նշեց, որ այս պահին կառավարության որոշումով 2 տեղ է հատկացված, ընթացքում կկողմնորոշվեն:
Մայիսի 17-ին կանցկացվի տեղական հանրաքվե՝ պարզելու համար, թե բնակիչները կհամաձայնե՞ն արդյոք, որպեսզի շրջակա համայնքները միավորվեն՝ կենտրոն ունենալով նշված բնակավայրերը
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող «Կիկեռ» մականվամբ կալանավոր Հրաչյա Գևորգյանը երեկ իր պաշտպանի հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է, որ իր կյանքին վտանգ է սպառնում և որ իրեն փորձել են թունավորել ՔԿՀ-ում:
Հաշվի առնելով կանխատեսվող եղանակը և սպասվելիք ցածր ջերմաստիճանները ենթադրվում է, որ մարտի 19-ի դրությամբ ծաղկած կլինի ծիրանենու մինչև 35%-ը, իսկ մասսայական ծաղկումը սպասվում է մարտի 20-24-ը:
Քիչ առաջ ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի նկուղային հարկում տեղադրված է պայթուցիկ սարք:
Պարզվել է, որ վերջինս ինքնասպանություն է գործել՝ ցած նետվելով իր բնակարանի խոհանոցի պատուհանից:
Այսօր առավոտյան մահացել է լրագրող Արթուր Դոխոլյանը: Նա աշխատել է հեռուստատեսությում, «Արմենպրես» լրատվական գործակալությունում, «Երկիր» թերթում…: Վերջին տարիներին Արթուրը խատում էր «Ավանգարդ» թերթում:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 18-ին, հիվանդանոցում մահացել է Գեղարքունիքի մարզի բնակիչ, 54-ամյա Սմբատ Նալբանդյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել Երևանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Մարտի 18-ին, ժամը 22.52-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արտաշիսյան փողոցի թիվ 63/1 շենքի բնակարաններից մեկում:
Զգալի աշխատանք կատարվեց ներքին գործերի շրջանային բաժինները եւ նախարարության վարչությունները տեխնիկական միջոցներով հագեցնելու ուղղությամբ: Մշտապես ուշադրության կենտրոնում էր հանցագործությունների կանխարգելման, հասարակական կարգի պահպանման խնդիրը:
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ մարտի 18-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով վարորդների և վիրավորների ինքնությունը: