Հովհաննես Մանուկյանը՝ «ռեժիմը խուճապի մեջ է» արտահայտությանը միայն հումորով է վերաբերվում
Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովը ձևավորման փուլում է: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը՝ տեղեկացնելով, որ ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին հարցումներ են ուղարկվել, որպեսզի ներկայացնեն թեկնածուներ: Միևնույն ժամանակ նա նշեց, որ հանձնաժողովում կընդգրկվեն նաև քաղհասարակության կառույցները: ՀԿ-ների խմբի՝ թվակազմման ավելացնելու վերաբերյալ պահանջի մասին նախարարը նշեց, որ այս պահին կառավարության որոշումով 2 տեղ է հատկացված, ընթացքում կկողմնորոշվեն:
«Մենք շահագրգիռ ենք, որ հասարակական կառույցները մասնակցեն»,- ասաց Հ.Մանուկյանը:
Հարցին, թե ի՞նչ կարծիք ունի հնչող տեսակետների վերաբերյալ, որ նախորդ ռեժիմի հետ աշխատած դատավորները նոր համակարգում չպետք է աշխատեն, Հ.Մանուկյանը հայտարարեց, թե ռեժիմը քաղաքական կատեգորիա է և դատավորներին դասակարգել ըստ կառավարությունների հետ աշխատանքի՝ ճիշտ չէ: Ըստ նախարարի՝ «ռեժիմը խուճապի մեջ է» արտահայտությանն ինքը միայն հումորով է վերաբերվում, իսկ ռեժիմ կա, թե չկա ՀՀ-ում՝ հարցը կարելի է քննարկել:
Մանրամասները՝ տեսանյութում: