ԵՊՀ-ում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել
Երևանի Պետական Համալսարանում պայթուցիկ սարքի որոնողական աշխատանքներն ավարտվել են: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից 168.am-ին տեղեկացրին, որ ոչինչ չի հայտնաբերվել:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 13.00-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի նկուղային հարկում տեղադրված է պայթուցիկ սարք: 2200 աշխատակից և ուսանող տարհանվել էր: