Գալուստ Սահակյանի ցավակցական ուղերձը Վլադիմիր Դարբինյանի մահվան կապակցությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել պետական, քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վլադիմիր Դարբինյանի մահվան կապակցությամբ: Ուղերձում ասված է.

«Խորապես վշտացած եմ պետական քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վլադիմիր Դարբինյանի մահվան կապակցությամբ:

Վլադիմիր Դարբինյանն իր ժողովրդին, երկրին ու պետականությանը նվիրված գործիչ էր՝ պատասխանատվության ու հայրենիքին ծառայելու խորին գիտակցումով:

ՀՀ Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից անկեղծորեն ցավակցում եմ Վլադիմիր Դարբինյանի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին եւ կիսում նրանց վիշտը»:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031