Հարսանեկան արարողությունից հետո վթարի ենթարկված ամուսիններից 54–ամյա տղամարդը հիվանդանոցում մահացավ. shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 18-ին, հիվանդանոցում մահացել է Գեղարքունիքի մարզի բնակիչ, 54-ամյա Սմբատ Նալբանդյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել Երևանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի պատճառը եղել է ոչ թե նրա կողմից անզգուշաբար մեքենա վարելը և վթարային իրավիճակ ստեղծելը, այլ այն, որ նա մինչև վթարը կնոջ հետ մասնակցելիս է եղել հարսանեկան արարողության, որից հետո, երբ վարել է մեքենան, կնոջն ասել է, որ ինքնազգացողությունը վատանում է: Ի դեպ, Ս. Նալբանդյանը 2-րդ կարգի հաշմանդամ էր:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: