ՀՅԴ-ականների հետ հանդիպմանը Արամ Ա-ն կարևորել է համազգային արժեքների շուրջ համախմբվելու հրամայականը

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Այսօր Պիքֆայայի Սուրբ Աստուածածին Վանքին մէջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց Հայ Յեղափոխական Դաշնակցութեան (Հ.Յ.Դ.) Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեան եւ Բիւրոյի Միջին Արեւելքի հարցերու պատասխանատու Յակոբ Բագրատունի:

Հանդիպումը առիթ հանդիսացաւ ընդհանուր արժեւորում կատարելու յատկապէս Հայաստանը դիմագրաւող ներքին ու արտաքին մարտահրաւէրներուն։

Կարեւորութեամբ շեշտուեցաւ համազգային արժէքներու շուրջ համախմբուելու հրամայականը` տագնապներով լեցուն մեր ազգին ու Հայրենիքին պատմութեան ներկայ հանգրուանին»,-ասված է հայտարարության մեջ։։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031