N զորամասի պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի կողմից մարտական դիրքը թողնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
ԼՂՀ պաշտպանության բանակի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հանկարծամահ եղած Հայկ Տարոնի Մարգարյանն ընդամենը 1-2 ամսից պետք է զորացրվեր:
Տեսանյութում խոսվում է այն մասին, թե ինչպե՞ս հունվարի 12-ին Գյումրիում տեղակայված Ռուսական 102-րդ ռազմակայանի հրամանատարության անգործության արդյունքում հնարավոր եղավ Ավետիսյանների ընտանիքի սպանությունը:
Հասկանում ես, որ արտաշունչդ քո հարազատ շունչն էր, որին դու բաց թողեցիր, որ ապրես…Երբ աչքերդ իսկականից բացվեց ու կուրացար «լույս»-ից , թողեցիր «եսդ» հետապնդող պահի մեջ…
Զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննություն է իրականացվում՝ պարզելու Ժամկետային զինծառայող, սերժանտ Հայկ Մարգարյանի մահվան հանգամանքներն ու պատճառները։
Նրա խոսքով՝ կրակոցներ եղել են տարբեր տեսակի զենքերից, սակայն ավելի քիչ, քան նախորդ շաբաթ, լարվածությունը նվազել է, արտառոց դեպքեր չեն եղել:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 23-ի ժամը 10.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Մարտի 23-ին, ժամը 03.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլ. սյանը, կա տուժած. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երեկ իմ լավ ընկեր, լուսավոր մարդ, ազնիվ ու նվիրյալ քաղաքացի Արփին տնից սովորականի նման դուրս էր եկել, գնացել աշխատանքի… և… Արփի՛ ջան, լուսավո՛ր ընկերս, քու՛յրս, Աստված թող լույսի ու խաղաղության մեջ պահի հոգիդ… ծանր է կորուստը… ցավակցում եմ Արփիի բարեկամներին, ընկերներին, մտերիմներին…
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում ասյօր՝ մարտի 22-ին, զինվորական կարգով հողին են հանձնել հակառակորդի դիվերսիոն գործողության ժամանակ մարտի 19-ին զոհված զինծառայող Էդուարդ Հայրապետյանին:
Մարտի 22-ին ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, ժամը 17:15-ի սահմաններում հանկարծամահ է եղել ՊԲ զինծառայող Հայկ Տարոնի Մարգարյանը (ծնվ. 1992 թ.):
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է հայ զինծառայողի` ադրբեջանական կողմ անցնելու մասին լուրը:
Մարտի 22-ին, ժամը 17.58-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Տերյան փողոցի թիվ 9 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր տեղի է ունեցել այս մարտի 19-ին Ադրբեջանական զինուժի կողմից իրականացված դիվերսիոն հարձակման հետևանքով զոհված զինծառայողներից Արշակ Հարությունյանի հուղարկավորության արարողությունը:
ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում, հակառակորդի կողմն անցած ՊԲ զինծառայող, շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանի արարքը մեկնաբանելու չէ
Մոտ երեսուն տարեկան էի: Ես շատ փոխվեցի: Կարդում էի Աստվածաշունչը, երբ մենակ էի մնում, սկսում էի այդ ամենն իմ ներսում քննարկել: Ցանկանում ես հետևել Աստվածաշնչի պատգամներին, անես լավն ու բարին, բայց կյանքում շատ հակասություններ կան: Սկզբում շատ էի նեղվում դրանից, բայց հետո եկա այն համոզման, որ մարդը պետք է փորձի ապրել ճիշտ և արդար:
Մեր երկրի վիճակն այնքան ահավոր է, որ միայն կույրը չի տեսնի, որ այսպես շարունակելը մահ է լինելու պետության համար: Այնպես որ՝ ես հասկանում եմ իշխանափոխության պահանջով հանդես գալու նպատակը: Բայց փոփոխություն ցանկանալը դեռ բավարար չէ: Շատ ու շատ հարցերի պատասխան գտնել է հարկավոր, ինչը չի ստացվում ընդդիմության մոտ, քանի որ ինքն իրեն հարցեր չի տալիս:
Մարտի 22-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում, հակառակորդի կողմն է անցել ՊԲ զինծառայող, 1991թ. ծնված շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանը:
Մարտի 23-ի գիշերը, 24-ի ցերեկը, 25-26-ին շրջանների զգալի մասում, 23-ի ցերեկը առավելապես արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: 24-ի գիշերը, 27-ին առավելապես առանց տեղումների եղանակ:
Նա ծնվել է 1937 թ հուլիսի 1-ին,Երեւանում։ 1966 թ ավարտել է Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1966-67 թթ աշխատել է Թբիլիսիի հայկական դրամատիկական թատրոնում, 1967-69 թթ՝ Երեւանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։
Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում մարտի 19-ին հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խմբի հարձակումը հետ մղելիս վիրավորված երկու զինծառայողները դեռեւս գտնվում են Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում, նրան վիճակը ծայրահեղ ծանր է, դրական դինամիկա դեռեւս չի նկատվում։
«Ակնհայտ է, որ ՌԴ-ին իրենք ընկալում են` որպես վերադաս: Ակնհայտ է, որ ՌԴ-ն խախտել է ՀՀ Սահմանադրությունը և չի հարգում ՀՀ քաղաքացիների իրավունքները: Նաև ակնհայտ է, որ ՀՀԿ ներկայացուցիչներն ուղղակի սպասարկում են այդ խախտումն ու ցանկությունը, որ կոծկեն իրական հանցագործներին, այսինքն՝ թույլ չտան, որ բացահայտվի իրականությունը, որի դեպքում, ես կարծում եմ, որ մենք շատ խորը վիշտ ենք ապրելու: Սա եղեռնագործություն է և հենց այնպես տեղի չի ունեցել: Սա ՌԴ ԶՈՒ-ում տիրող խայտառակ մթնոլորտի և խայտառակ բարքերի հետևանք է: Սա ոչ միայն գյումրեցիների, ոչ միայն Ավետիսյանների ընտանիքի խնդիրն է, այլև յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու խնդիրն է, որովհետև, եթե այս ապօրինությունը չբացահայտվի, յուրաքանչյուրի նկատմամբ կլինի նման եղեռնագործություն»:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչակա վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել է Նորքի բնակիչներից մեկին պատկանող ավտոտնակների ուղղությամբ 2015 թվականի մարտի 20-ին արձակված կրակոցների, օրեր անց տան դարպասի բռնակին պայթուցիկ սարք ամրացնելու դեպքի մանրամասները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը:
Ժամը 09:40-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում Wolksvagen Jetta մակնիշի 35 TՍ 061 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Երեւանի բնակիչ, 28-ամյա Հասմիկ Մկրտչյանը՝ «Ռիցար» հյուրանոցային համալիրի մոտ, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել էլեկտրասյանը:
Մոսկվայում 82 տարեկան հասակում մահացել է հայտնի գրող, երգիծաբան ու դրամատուրգ Արկադի Արկանովը։
Մարտի 21-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ընդունել է «Արարատի ստորոտին» մեդիաֆորումի մասնակիցներին: Հանդիպման ընթացքում բանակի հրամանատարն անդրադարձել է Արցախի բանակի ստեղծման պատմությանը, շփման գոտում տեղ գտած վերջին զարգացումներին և բանակի ձեռնարկած գործողություններին:
Միջադեպին, բացի հիմնական դերակատարներից, մասնակցել էին նաեւ ծանոթ, բարեկամ, հարազատներ: Գործի շրջանակներում բերման են ենթարկվել տասնյակ անձինք, եղել են բազմաթիվ խուզարկություններ, այս պահի դրությամբ մեղադրյալների թիվը 5 է, կան նաեւ հետախուզվողներ:
Մեծ Պահքի վեցերորդ կիրակին կոչվում է Գալստյան: Այս կիրակին Հիսուս Քրիստոսի Առաջին Գալստյան` մարդեղության հիշեցումն է: Հաստատվեց այն ճշմարտությունը, որ Փրկչի Գալստյամբ հնարավորություն ընձեռնվեց մարդկությանը փրկության ուղով առաջնորդվել: Այս կիրակին միևնույն ժամանակ Երկրորդ Գալստյան խորհուրդն ունի:
Մարտի 22-ին, ժամը 01.12-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի և Իսահակյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է գազի արտահոսք:
Հանրապետության տարածքում մարտի 22-ին գիշերը տեղ-տեղ, մարտի 23-ի ցերեկը առավելապես արևելյան շրջաններում, մարտի 22-ի, 24-ի ցերեկը, մարտի 23-գիշերը շրջանների զգալի մասում, 24-ին գիշերը և մարտի 25-26-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: