Ինչու են խոշորացվում համայնքները

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը պարզաբանեց, որ համայնքների խոշորացման պիլոտային ծրագիրն իրականացվելու է 3 մարզերում, որտեղ բնակավայրերը մնալու են, լինելու է մեկ ղեկավար: Նա նշեց, որ ՀՀ-ում կա 915 համայնք, որից 40-ն է քաղաքային, մնացածը՝ գյուղական:

Ըստ նրա՝ ծրագրի նպատակը նաև գումարների 50-60% խնայումն է, շուրջ 16 մլն դրամ, բայց հավելեց, որ նաև աշխատատեղեր են ստեղծվելու կենտրոններում, ասֆալտապատում է լինելու, տրասնպորտ է հատկացվելու, ներդրումներ են լինելու, կառավարությունն էլ գումարներ է ծախսելու: Դիտարկմանը, որ ԿԳՆ-ն մոտ 30 մլն դրամ է հատկացրել մասնավոր հեռուստաընկերության համար «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի 1 տարվա արտոնագիր գնելու համար, Ա.Երիցյանը պատասխանեց միայն, թե սա պիլոտային ծրագիր է. «Եկեք գնանք առաջ, տեսնենք ինչ խնդիրներ ենք լուծելու»:

Նրա խոսքով՝ քաղաքներ կան, որ 200-900 բնակիչ ունեն, իսկ խոշորացման արդյունքում կառավարումը կհեշտանա: Հարցին, թե նաև արտագա՞ղթն են հաշվի առել, որ խոշորացնում են համայնքները, նախարարը ասաց. «Եթե խոշորացնում ենք համայնքները, պետք է հաշվի առնենք ամենը՝ արտագաղթը, մյուսը, մյուսը»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս