«Զանգ է եղել. ասվել է՝ Սյունիքի հետ կապված այլ որոշում չպետք է կայացվի». Գրիգոր Բալասանյան

«Հայաստանում ամեն օր հակառուսականություն տարածողները թող նայեն Փաշինյանի՝ Ալթայ կատարած այցին և անեն հետևություն. Փաշինյանը Հայաստանը ոչ միայն դուրս չի հանելու ԵԱՏՄ-ից, ինչի մասին խոսեց Ալթայում ՌԴ վարչապետ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ, այլ՝ նաև ՀԱՊԿ-ից։ Եթե շատ կարճ, ապա ամեն օր հակառուսականություն տարածողները պետք է իմանան՝ Հայաստանը մնալու է այդ երկու կառույցում»,- այս մասին 168 TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։

«Փաշինյանի՝ Ալթայ կատարած այցն ապացուցեց՝ իր առաջ Վիճվարչությունը դրել է թվեր, որոնցից պարզ երևում է, որ եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, տնտեսությունը կհայտնվի կոլապսի մեջ։ Հաշվարկ են արել ու եկել եզրահանգման՝ բացի տնտեսական հաշվարկներից, արվել են նաև աշխարհաքաղաքական հաշվարկներ»,- ասաց Բալասանյանը։

Շարունակելով աշխարհաքաղաքական զարգացումների հարցը՝ Գրիգոր Բալասանյանը նշեց, որ պետք է այդ համատեքստում դիտարկել նաև Սյունիքի շուրջ զարգացումները՝ 100 տարով Սյունիքով անցնող ճանապարհը վարձակալելու մասին ամերիկյան առաջարկը, դրան ՀՀ իշխանության համաձայնությունը, ապա՝ առաջարկի մերժումը։

Կարդացեք նաև

«Կարծում եմ, եղել է կենտրոններից մեկից զանգ՝ հիմնականում հյուսիսից։ Հերթական անգամ ասվել է՝ Սյունիքի սուվերենությունը չի՛ կարող դրվել կասկածի տակ, և Սյունիքի հետ կապված հակառակ որոշումներ չպետք է կայացվեն»,- ընդգծեց Գրիգոր Բալասանյանը՝ հակառակ ասելով՝ նկատի ունենալով 2020 թվականի նոյեմբերի 9-ի 9-րդ կետը։

«Նոյեմբերի 9-ի 9-րդ կետով հստակ սահմանված էր, որ ադրբեջանական կողմում ադրբեջանցի սահմանապահ է կանգնելու, հայկական կողմում՝ հայ, իսկ երկուսի մեջեղում՝ ռուս։ Սա այնպիսի լուծում էր, որը Ալիևին չէր տալիս պատճառ ասելու, թե հայ սահմանապահն ո՞վ է, որ ադրբեջանցին նրա դեմքը տեսնի։ Ռուսաստանն իր՝ հայկական կողմի շահից բխող առաջարկն արել է, հիմա՝ երկրորդ անգամ նման առաջարկ չի անելու, բայց իր քայլերով ամեն ինչ անելու է, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը շրջանցող որևէ պայմանավորվածություն չկատարվի։ Պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը հետևյալն է. կամ Սյունիքով ճանապարհները կապաշրջափակվեն՝ արդեն ստորագրված փաստաթղթով՝ նոյեմբերի 9-ով, կամ կմնան առանց ապաշրջափակվելու»,- նշեց միջազգայնագետը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս