Բաժիններ՝

Մանհեթենի երկնաքերերից մեկում հրաձգությունը 4 մարդու կյանք է խլել

Նյու Յորքում զինված տղամարդը մտել է Մանհեթենի երկնաքերերից մեկը և կրակ բացել, որի հետևանքով 4 մարդ է զոհվել։ Հրաձգությունից հետո չարագործն ինքնասպան է եղել։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ 

Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով հուլիսի 28-ի երեկոյան։ Զոհերից մեկը ոստիկան է։ Նյու Յորքի քաղաքապետը հայտնել է, որ ևս մեկ մարդ վիրավորվել է և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ 

Հրաձիգը Լաս Վեգասի 27-ամյա բնակիչ էր, որը հոգեկան խնդիրներ ուներ։ Նա վերջին օրերին մեքենայով էր գնացել Նյու Յորք։ Նրա գործողությունների շարժառիթը հայտնի չէ։ 

Երկնաքերում գտնվում էին մի շարք ֆինանսական հաստատություններ, ինչպես նաև Ազգային ֆուտբոլի լիգայի կենտրոնական գրասենյակը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031