Նոր մանրամասներ՝ Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարից. պարզվել է վիրավոր վարորդների ու ուղևորի ինքնությունը. shamshyan.com
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ մարտի 18-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով վարորդների և վիրավորների ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Nissan-ը վարել է Երևան քաղաքի Աթոյան փողոցի բնակիչ, 34-ամյա Ավետիք Մովսիսյանը, իսկ Mercedes-ը վարել է Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի բնակիչ, 29-ամյա Միխայիլ Ղրաղյանը:
Հիվանդանոց են տեղափոխվել 2 վարորդները և Mercedes-ի ուղևոր՝ Երևան քաղաքի Աթոյան փողոցի բնակիչ, 29-ամյա Ամալյա Մովսիսյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մ. Ղրաղյանն աշխատում է «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ում՝ որպես գործակալ: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Nissan-ի վարորդ Ա. Մովսիսյանը, ով չթույլատրելի հատվածով փորձել է շրջադարձ կատարել, ինչի հետևանքով էլ տեղի է ունեցել վթարը:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: