Բաժիններ՝

«Կիկեռ» մականվամբ կալանավորը հայտարարել է, թե իրեն փորձել են թունավորել. «Փաստինֆո»

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող «Կիկեռ» մականվամբ կալանավոր Հրաչյա Գևորգյանը երեկ իր պաշտպանի հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է, որ իր կյանքին վտանգ է սպառնում և որ իրեն փորձել են թունավորել ՔԿՀ-ում:

Հրաչյա Գևորգյանի պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իր պաշտպանյալը նաև խնդրել է լրագրողների հետ հանդիպում կազմակերպել և միայն այդ ժամանակ կոնկրետ անուններ կտա:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կալանավորը բուժում է ստանում «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, իսկ հայտարարության մեջ նշված հանգամանքները պարզելուց հետո համապատասխան հայտարարությամբ հանդես կգան:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031