Բաժիններ՝

Samsung-ը կօգնի Tesla-ին նոր սերնդի չիպերի արտադրության հարցում

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ հարավկորեական Samsung ընկերությունը կօգնի էլեկտրոմոբիլների արտադրությամբ զբաղվող Tesla ընկերությանը նոր սերնդի AI6 չիպերի արտադրության հարցում։ Այս մասին Tesla ընկերության հիմնադիր ղեկավարը հայտնել է X-ի իր էջում։

«Samsung-ի հսկայական նոր գործարանը Տեխասում նվիրված կլինի Tesla-ի նոր սերնդի AI6 չիպերի արտադրությանը։ Դժվար է գերագնահատել դրա ռազմավարական կարևորությունը»,- նշել է Մասկը։

Նա հայտնել է նաև, որ հարավկորեական ընկերությունը համաձայնել է թույլատրել  Tesla-ին օգնել արտադրության արդյունավետությունը մեծացնելու հարցում։

Forbes-ի փոխանցմամբ, Մասկի հայտարարությունից կարճ ժամանակ առաջ Samsung-ը կարգավորող մարմիններին ներկայացված հայտարարության մեջ հայտնել էր, որ 16.5 միլիարդ դոլարի պայմանագիր է կնքել «խոշոր համաշխարհային ընկերության» հետ։

Պայմանագիրը կգործի մինչև 2033 թվականի վերջը, իսկ Samsung-ի կիսահաղորդիչների արտադրության գործարանը Տեխաս նահանգի Թեյլոր բնակավայրում ակնկալվում է, որ կգործի 2026 թվականից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031