Ազգությամբ եզդի Ջահանգիր աղայի անվամբ փողոց անվանակոչելու առաջարկ քաղաքապետարանը, իսկապես, ստացել է դեռևս 2012 թվականին, Սինջար եզդիների ազգային միավորման կողմից, Բորիս Թամոյանի ստորագրությամբ։ Փողոցի անվանակոչման առաջարկությունը, Տեղական ինքնակառավարման մասին օրենքի համաձայն, իհարկե պետք է քննարկվի Երևանի ավագանու նիստում, ինչի համար անհրաժեշտ է համապատասխան տեղեկություններով փաթեթ, ինչն էլ խնդրել ենք առաջարկության հեղինակից և ստացել ենք։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում բացահայտվել է առևտրային կաշառք պահանջելու և ստանալու դեպք:
Ըստ նրա՝ միաձուլում են ամեն ինչ, կենտրոնացնում են ցանկացած ոլորտ: Հ.Բագրատյանը նշեց, որ բազմիցս ասել է՝ գյուղատնտեսությանը ձեռք չտան. «Ի՞նչ եք ուզում, էս էլ եք ուզում քանդե՞ք: Ինչի՞ եք խոշորացնում, որ հետո չսուբսիդավորե՞ք»:
Նույն օրը նշված շինությունից բաժին բերման ենթարկված, 1960 թ. ծնված Գագիկ Փ.-ն հայտարարել է, որ վերը նշված պարագաները պատկանում են իրեն, հայտնաբերվածը թմրամիջոց է, որը պատրաստել է անձնական օգտագործման համար:
Բացի ՀԱԿ-ից՝ ստորագրել է ՕԵԿ-ն՝ ամբոջությամբ, «Ժառանգություն» խմբակցությունը՝ բացառությամբ Ռուբիկ Հակոբյանի: Ընդդիմադիրներից ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն չեն ստորագրել, մասնավորապես՝ ԲՀԿ-ն պատճառաբանել է, որ խմբակցությունում գերատեսչությունների ղեկավարների հետ հանդիպումներ են կազմակերպում:
Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները Վանաձոր քաղաքի Մոսկովյան փողոցի թիվ 66 շենքի մոտից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1973 թ. ծնված Արթուր Մ.-ին:
Արմավիր մարզում անչափահաս աղջկանից գումար պահանջած և չստացած երիտասարդը բռնությամբ նրա հետ սեռական հարաբերություն է ունեցել և հեռացել:
Մայիսի 17-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները բաժին են հրավիրել 1956 թ. ծնված Ռոբերտ Մ.-ին:
Ուղիղ 23 տարի առաջ այս օրն ազատագրված շրջանով էլ կարծես թե վերջ դրվեց Արցախի շրջափակմանը. Արցախը վերջապես ցամաքային կապ ունեցավ մայր Հայաստանի հետ, որի մասին երկար տարիներ երազում էին։ Քաշաթաղի (Լաչինի) ազատագրմամբ էլ բացվեց Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը, որը ստացավ «Կյանքի ճանապարհ» անվանումը, քանի որ այն միակ ճանապարհն էր Արցախը Հայաստանին կապող։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 18-ին Վալանս քաղաքում այցելել է քանդակագործ Թորոս Ռասթկելենյանի տուն-արվեստանոց:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 18-ին այցելել է Վալանսի Հայկական ժառանգության կենտրոն:
Սույն թվականի մայիսի 15-ին կայացել է ՀՀ քաղաքաշինության նախարարին կից կոլեգիայի ընդլայնված նիստը, որի օրակարգում Գյումրիի զարգացման ծրագրի վերաբերյալ առաջարկությունների քննարկումն էր:
«Մենք պետք է հասկանանք այդ վնասների բնույթը: Եթե օբյեկտիվ են թելադրված, այլ բնույթ ունի, եթե սուբյեկտիվ են կամ քրեական մաս ունեն, ուրեմն՝ ըստ այդմ պետք է քայլեր չձեռնարկենք: Որևէ կառավարություն, որևէ իշխանություն երբեք կողմ չի լինելու, որ բարձրացնի սակագինը ու ստեղծի այնպիսի իրավիճակներ, որ ժողովրդի համար բացասական լինի»,- ասաց Հ.Նաղդալյանը՝ հավելելով, որ իշխանությունը քայլեր կանի, կերևա:
Քանդակագործը չի հավատում, որ որևէ դասախոս իր ընտանիքը կթողնի-կգնա Գյումրի: Դիտարկմանը, թե նախագծի հեղինակ Գուրգեն Մուշեղյանն ասել է, որ ինքը կգնա իր ընտանիքով Գյումրիում աշխատելու, Ֆ. Առաքելյանն այսպես արձագանքեց. «Մուշեղյանն ընտանիք չունի: Մուշեղյանն իմ ընկերն է, 80 տարեկան է, բան չի մնացել ապրելու: Մուշեղյանն ի՞նչ ունի արդեն՝ թոռներ ունի, արդեն ծոռներ է ունենալու»:
Երեկ Երևանի սուպերմարկետներից մեկի բանջարեղենի բաժնում գնումներ կատարելիս անակնկալի եկա. ստեպղինի գնացուցակի վրա նշված էր՝ 770 դրամ: Համոզված որ վրիպակ կա, վերջին նիշը սխալմամբ է գնապիտակին հայտնվել, բաժնի աշխատակցուհուն առաջարկեցի ուղղել այն, որին իպատասխան նա ասաց, որ իրեն այդ հարցով դիմող առաջին գնորդը չեմ:
«Զզվացրիք ձեր Սուրիկով, բոլա մարդու կյանքն ուտեք, ընգել եք էդ մարդու հետևից, ի՞նչ ա ձեր սաղի ուզածը: Էլ բանուգործ չկա՞»:
Պետչ Ադամսը մասնագիտությամբ բժիշկ է, սոցիալական ոլորտի նորարար, միաժամանակ համարվում է ծիծաղի հոգեթերապիայի եւ կլոունադայի հիմնադիրներից մեկն աշխարհում:
Այսօր առավոտյան Աբովյան քաղաքի շուկայի մի շարք առևտրականներ դուրս են եկել փողոց՝ բողոքի ակցիայի ընդդեմ Գագիկ Ծառուկյանին պատկանող նորակառույց «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի:
«Վերջին օրերին մենք կրկին տեսանք, թե ինչպես Սուրիկ Խաչատրյանի որդին ընդգրկված է այսպես կոչված վիճաբանության մեջ, որի հետևանքով մի երիտասարդ կորցրել է աչքը…
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 11-155.2015թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի եւ հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.86 մլն դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 22 որոշում եւ հաշվարկվել է 1.38. մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մայիսի 18-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր նախարար Արմեն Երիցյանը:
Ամեն ինչ անում են մեր կոլեգաները, որպեսզի գործի բոլոր հանգամանքները պարզաբանվեն: Նույնիսկ ես տեղյակ եմ, որ մի շարք սպաների նկատմամբ հարուցել են քրեական գործեր, որոնք իրենց ծառայողական պարտականություններն անբարեխիղճ են կատարել կամ թույլ են տվել չարաշահումներ:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2015 թվականի մայիսի 18-ից գործարկվելու է Արմավիրի մարզի Ոսկեհատ համայնքի վարչական տարածքում տեղադրված արագաչափ սարքը՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
Պատմության եւ մշակույթի յուրօրինակ պահապանի դեր ստանձնած թանգարաններն իրականացնում են մի առաքելություն, որը երբեւէ չի կորցնում իր կարեւորությունը: Արժեքներ պահպանելով` նրանք իրենք էլ արժեքավոր են որպես մշակույթի օջախներ, որոնք սերունդների համար հուսալիորեն ամբարում են ժամանակն ու հիշողությունը, արվեստն ու արհեստը, մտքի ու ձեռքի ուժը:
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Հունաստանի Հանրապետության խորհրդարանի խոսնակ Զոյի Կոնստանտոպուլուի հրավերով մայիսի 17-ին պաշտոնական այցով մեկնել է Աթենք` Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություններին մասնակցելու նպատակով:
Մայիսի 16-17-ին անցկացված նախապատրաստական փուլից հետո ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերը սկսել են Տաջիկստանում անցկացվող զորավարժության ակտիվ փուլը՝ մարտական հրաձգությամբ վարժանքը, որի սցենարով չեզոքացնելու են պայմանական հակառակորդի «հարձակումը»:
Երեկ՝ մայիսի 17-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացավ Երևան քաղաքի Շենգավիթ 11 փողոցի 1-ին նրբանցքի բնակիչ, 33-ամյա Վահագն Ասատրյանը:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամպարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եքզանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Բացարկը մերժվել է, քանի որ, ըստ իրենց առկա չեն բավարար հիմքեր, միջնորդությունը բավարարելու համար եւ բացարկի մեջ չի հիմնավորում, թե այն ում է ուղված՝ քննիչին, թե դատախազին: Բայց բացարկն ամբողջ մարզի դատախազության է ուղղված»:
Վիեննայում մեկնարկել է «Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթի բացման արարողությունը։