
Սարուխան գյուղի մոտակայքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով երկու անձ մահացել է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը փետրվարի 26-ին, ժամը 17.36-ին ահազանգ է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել Ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի մոտակայքում BMW 745i մակնիշի 10 TT 022 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին, ինչի հետևանքով ստացված վնասվածքներից տեղում զոհվել է ավտոմեքենայի վարորդ ՝ 1989 թ. ծնված Հ. Դ.-ն, իսկ ուղևորներից մեկը (անձը չի հաջողվել պարզել) զոհվել է հոսպիտալացման ճանապրհին:
Բժիշկները մյուս երկու ուղևորների՝ 1991թ. ծնված Գ. Ա.-ի և 1982 թ. ծնված Ա. Զ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր: