Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի օրերին մարզում լարվածություն կար, այժմ լարվածություն չկա: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողներին ասաց Սյունիքի փոխմարզպետ Վաչե Գրիգորյանը:
Մայիսի 26-ին, ժամը 12.14-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 35-րդ փողոցի թիվ 123-րդ տունը ժամը 09.00-ի սահմաններում մասնակի փլուզվել է, դուռը փակ է, բնակիչը մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
2015 թվականի մայիսի 26-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Զվարթնոց թաղամասում գործող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ։
Շիրակի մարզի Քեթի գյուղի բնակիչ, մասնսգիտությամբ կոշկակար, 43-ամյա Հովհաննես Խաչատրյանը երեք օր առաջ տանից դուրս է եկել եւ մինչ օրս չի վերադարձել:
Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը (Գագիկ Ծառուկյանի փեսա) այսօր լրագրողների հետ զրույցում՝ անդարդառնալով Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի վրա արձակված կրակոցների մասին, ասաց, թե կարծիք չունի:
Հարցը, թե Կոտայքի մարզը տվե՞լ են Գ. Ծառուկյանին, վրդովվեցրեց Կ.Գուլոյանին. «Էդ ի՞նչ ասելու բան է, այսինքն՝ Կոտայքի մարզը Հայաստանից անջատվա՞ծ է»:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը:
Երևանում տեղի ունեցած «System of a Down» ռոք խմբի՝ «Արթնացրեք հոգիները» խորագիրը կրող հզոր համերգից առաջ՝ ապրիլի 22-ին, խմբի մենակատար Սերժ Թանկյանը Հայաստանի Ամերիկյան համալսարանում հանդիպել էր բուհի ուսանողների հետ:
Այսօր Հանրային խորհրդի (ՀԽ) նիստում քննարկվեց էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման նպատակահարմարության հարցը: Նիստի ժամանակ ՀԽ անդամ Արշակ Սադոյանը հայտարարեց, որ բավականին բարդ խնդրի առաջ ենք կանգնած: «Մոտ 56 էջ կարողացանք ուսումնասիրել, այդ ամենը արված է նրան համար, որ տողատակերը չկարողանանք կարդալ: Սա էլ որերորդ անգամն է, որ էլեկտրաէներգիան թանկացրեցին, աշխարհում լրիվ հակառակն է տեղի ունենում»,- հայտարարեց […]
Տիգրան Սարգսյանը պահանջում է զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքել և 1 միլիոն ՀՀ դրամ գումար բռնագանձել: Երրորդ անձ է ներգրավվել Գագիկ Շամշյանը:
Մայիսի 26-ին, ժամը 12.27-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ադոնցի փողոցի թիվ 7 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կետում:
Այսօր մենք ճանաչում ենք մեր վերապրելու գործում ամերիկյան ժողովրդի ունեցած վաստակը և երախտագիտություն ենք հայտնում՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակը հանձնելով Մերձավոր Արևելքի հիմնադրամին:
Մեխելենի դատախազությունը կարծում է, որ տվյալ դեպքում Skype սերվիսը խախտել է հեռահաղորդակցությունների մասին բելգիական օրենքը:
168.am-ի հարցին՝ ՀԷՑ-ի ղեկավարությանը փոխել հնարավո՞ր է, չէ՞ որ այսքան տարի խոսվում է վատ մենեջմենթից, Դ. Հարությունյանը պատասխանեց. «Սեփականատերը պետք է մտածի: Որոշակի քննարկումներ կան, մանրամասներ չեմ կարող ասել: Սեփականտերը կարող է հրաժարվել իր սեփականությունից, կարող է փոխել կառավարչին: Տեսականորեն կարող ենք ազգայնացնել ընկերությունը, բայց վատ կառավարման պատճառով չենք կարող, վատ կառավարումն ազդում է շահութաբերության վրա»:
«Մի՛ ասեք շատերը, մի քանի թափթփուկ»,- tert.am-ի փոխանցմամբ՝ ասել է Սուրիկ Խաչատրյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե տեսակետ կա, որ ինքներդ եք կազմակերպել ձեր մահափորձը:
Մայիսի 24-ից 25-ը աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում էր գտնվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ավարտվեց ԵՊՀ-ում նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու գործով դատաքննությունը: Այս քրեական գործի շրջանականերում մեղադրանք է առաջադրվել Արամ Հայրյանին և Սուսաննա Մնացականյանին:
Ժամը 07:30-ի սահմաններում 51-ամյա Ռադիկ Անդրեսյանը, Ռուսաստանից ժամանած եղբորը դիմավորելու ժամանակ երբ նկատել է, որ եղբայրը Հայաստան մուտք գործելու խնդիրներ ունի, փորձել է մեկնման սրահում, իր մոտ եղած հատուկ գոտիով կախվելու միջոցով, ինքնասպանություն գործել:
Արմեն Հակոբի Հակոբյանի վիճակը գնահատվում է ծանր, մոտ 40 տոկոս այրվածներ ունի: Արթուր Գասպարյանի վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Ռեժիմը շարունակում է ամեն կերպ խոչնդոտել Հիմնադիր խորհրդարանի գործունեությունը: Անցած գիշեր ոստիկանության մեծաքանակ կարգախմբերով հետապնդվել և բերման են ենթարկվել Հիմնադիր խորհրդարանի մի խումբ երիտասարդ աջակիցներ:
Կրակը, նախնական տվյալներով առաջացել է կոմպրեսորային կայանից, որտեղից տարածվելով հասել է Volkswagen մակնիշի 34 QF 306 համարանիշի ավտոմեքենային,եւ տեղի է ունեցել պայթյուն։ Կոմպրեսորային կայանի տարածքն ամբողջովին այրված է։
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մեկնել է Բուլղարիա` մասնակցելու Սոֆիայում մայիսի 27-ից 29-ն անցկացվող վերարտադրողական և սեռական առողջության խնդիրներին վերաբերող տարածաշրջանային համաժողովին:
Մայիսի 27-ին, ժամը 09.30-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի կունենա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանող Կիպրոսի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Խրիստոֆորոս Ֆոկաիդեսի գլխավորած պատվիրակության դիմավորման հանդիսավոր արարողությունը:
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը, զանգվածային լրատվամիջոցներում, պարբերաբար տարածել էր ինտերնետային սոցիալական ցանցերի միջոցով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների նկատմամբ ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից իրականացվող հետախուզական-քայքայիչ գործունեության մասին հայտարարություններ:
Ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մայիսի 23-ին Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում տեղի ունեցած պտտահողմի հետևանքով նշված գյուղի 3 բնակիչների ստացած մարմնական վնասվածքների փաստով:
Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Շիրակի մարզի Քեթի գյուղի բնակիչ, 1972 թվականին ծնված Հովհաննես Արտուշի Խաչատրյանը, որը մայիսի 23-ին, ժամը 08:00-ին, գյուղից մեկնել է Գյումրիի Մովսես Խորենացու փողոցի 8-րդ շենքի դիմաց գտնվող կոշիկի վերանորոգման կետ, որտեղ աշխատում է, և տուն չի վերադարձել։
ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր վաղ առավոտյան անակնկալ այցելել է ՀՀ ՊՆ զորամասերից մեկը:
Երեկ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչությունում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից» դիզվառելիքի գողության նոր դեպք է բացահայտվել:
Մեր տեղեկությաններով, մայիսի 2-ին Գորիսի Սդղի Գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով առաջիկայում կհարցաքննվեն նաև Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, նրա որդին՝ Տիգրան Խաչատրյանը, և վերջինիս ընկերները:
Մայիսի 26-ին, ժամը 09.52-ին ահազանգ է ստացվել, որ Էջմիածնի մայրուղում` «Զվարթնոց» ռեստորանի մոտակայքում գտնվող գազալցակայանում լիցքավորման սարքից տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: