Բաժիններ՝

Նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու գործով դատաքննությունն ավարտվեց

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ավարտվեց ԵՊՀ-ում (մարտի 19-ին) նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու գործով դատաքննությունը: Այս քրեական գործի շրջանականերում մեղադրանք է առաջադրվել Արամ Հայրյանին և Սուսաննա Մնացականյանին:

Արամ Հայրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում է տվել և համոզելու, խնդրելու միջոցով դրդել է իր ծանոթ Ս. Մնացականյանին` նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալ:

Սուսաննա Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում է տվել:

Դատական այսօրվա նիստում ճառով հանդես եկավ մեղադրողը, ով նշեց, որ կատարված հանցանքներում ամբաստանյալների մեղավորությունը հիմնավորված և ապացուցված է գործով ձեռք բերված բազմաթիվ ծանրակշիռ ապացույցների համակցությամբ: Մեղադրողը նշեց, որ քրեական գործի քննությամբ բավարար ապացացույցներ են ձեռք բերվել մեղադրական դատավճիռ կայացնելու համար, իսկ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու հիմքեր առկա չեն:

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ թե նախաքննության, թե դատաքննության ընթացքում, ամբաստանյալներն իրենց մեղավոր են ճանաչել, տվել խոստովանական ցուցմունքներ, ամբաստանյալների մեղավորությունը հիմնավորվում է նաև վկաների ցուցմունքներով, քննչական փորձարարությունների արձանագրություններով, ոստիկանության հատուկ պահպանության վարչության ծառայողների կողմից կազմված հետախույզ շների օգտագործման մասին ակտով, ոստիկանութան Երևան քաղաքաի վարչությունից ստացված լազերային սկավառակի զննության արձանագրությամբ, քաղաքացիների ահազանգերի հաշվառման և գրանցման մատյանների համապատասխան էջերում կատարված գրառումներով: Մեղադրողն ասաց, որ ամբաստանյալների արարքներին տրվել է ճիշտ իրավական գնահատական:

Մեղադրողն ասաց, որ ամբաստանյալների պատիժն ու պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ գործում առկա չեն: Որպես ամբաստանյալների պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք մեղադրողը նշեց նրանց կողմից հանցագործության բացահայտմանը աջակցելը, որպես դրական հանգամանք՝ նախկինում դատապարտված չլինելը:

Մեղադրողն առաջարկեց Ա. Հայրյանին մեղավոր ճանաչել առաջադրված մեղադրանքներում և դատապարտել տուգանքի 350 հազար դրամի չափով, Ս. Մնացականյանին ևս մեղավոր ճանաչել առաջադրված մեղադրանքում և դատապարտել տուգանքի 250 հազար դրամի չափով:

Ամբաստանյալներն ասացին, որ ավելացնելու բան չունեն:

Դատական նիստի հետաձգվեց, այն կշարունակվի հունիսի 9-ին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս