Բաժիններ՝

Քեթի գյուղի բնակիչները և ոստիկանները 3 օր է՝ փնտրում են առեղծվածային պայմաններում անհետացած Հովհաննեսին. shamshyan.com

Շիրակի մարզի Քեթի գյուղի բնակիչ, մասնսգիտությամբ կոշկակար, 43-ամյա Հովհաննես Խաչատրյանը երեք օր առաջ տանից դուրս է եկել եւ մինչ օրս չի վերադարձել:

Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քեթիի գյուղապետ Թորգոմ Սահակյանը: Համագյուղացիները զարմացած են, որովհետեւ նա ապրելու հետ խնդիր չի ունեցել եւ ոչ էլ պարտքեր: Շատ հարգված եւ կիրթ ընտանիք ունի:

«Երկու անչափահաս՝ երրորդ եւ ութերորդ դասարանի տղաներ ունի: Կինը դպրոցում մանկավարժ է: Հոր, կնոջ եւ երեխաերի հետ է ապրում: Մայրն անցյալ տարի է մահացել: Բոլորս զարմացած ենք, որովհետեւ մինչեւ այդ նման քայլի Հովհաննեսը չէր դիմել: Համագյուղացիներով եւ ոստիկաններով հիմա նրան ենք փնտրում, բայց դեռ ոչ մի նորություն»,- ավելացրեց գյուղապետը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս