Բաժիններ՝

Արշակ Սադոյանը առաջարկում է պատասխանատվության ենթարկել ՀԾԿՀ-ին և պահանջել Ռոբերտ Նազարյանի հրաժարականը

Այսօր Հանրային խորհրդի (ՀԽ) նիստում քննարկվեց էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման նպատակահարմարության հարցը: Նիստի ժամանակ ՀԽ անդամ Արշակ Սադոյանը հայտարարեց, որ բավականին բարդ խնդրի առաջ ենք կանգնած:

«Մոտ 56 էջ կարողացանք ուսումնասիրել, այդ ամենը արված է նրան համար, որ տողատակերը չկարողանանք կարդալ: Սա էլ որերորդ անգամն է, որ էլեկտրաէներգիան թանկացրեցին, աշխարհում լրիվ հակառակն է տեղի ունենում»,- հայտարարեց Ա. Սադոյանը:

Նրա խոսքով՝ մեր էներգետիկ համակարգը հիմնականում ռուսական իշխանութունների ձեռքում է, իսկ նրանք շահագրգռված են շատ շահույթ ունենալ. «Ասում էին, բայց հարցերը կարգավորում է ՀԾԿՀ-ն, ստիպված եմ հայտարարել, որ իսկապես ՀԾԿՀ-ն ծառայում է օտարին, ոչ թե ՀՀ-ին և հայ ժողովրդին: Լավ, հո, գերի չե՞ն ընկել ձեր ձեռքը: Ես առաջարկում եմ, որ մեր հանձնաժողովի կողմից դիմենք ՀԾԿՀ-ին, որ մենք դեմ ենք թանկացմանը: Ես առաջարկում եմ, որ Ռոբերտ Նազարյանը հրաժարական տա: Ես չեմ կարող առաջարկել երթեր և այլն, բայց ես առաջարկում եմ մի բան անել՝ թույլ չտանք, որ մեր երկիրը հենց այնպես թալանեն: Պետք է պատասխանատվության կանչենք ՀԾԿՀ-ին, և որ Ռոբերտ Նազարյանը հրաժարական տա»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս