Հակոբ Հակոբյանի որդու վիճակը ծանր է, եղբոր վիճակը՝ ծայրահեղ ծանր
Էջմիածնի մայրուղում՝ «Զվարթնոց» ռեստորանի մոտակայքում այսօր գազալցակայանում սարքից պայթուն էր տեղի ունեցել: Ինչպես տեղեկացրել էինք, պայթյունի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի որդին՝ Արմեն Հակոբի Հակոբյանը, եղբայրը՝ Արմեն Ռաֆիկի Հակոբյանը, Արթուր Գասպարյանը: Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Նորայր Դավիդյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ երեքն էլ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:
Արմեն Ռաֆիկի Հակոբյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, նա մոտ 86 տոկոս այրվածնքեր ունի, այրվել է նաև շնչափողը:
Արմեն Հակոբի Հակոբյանի վիճակը գնահատվում է ծանր, մոտ 40 տոկոս այրվածներ ունի: Արթուր Գասպարյանի վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Տեսանյութը՝ news.am-ի: