ՀՀ ԿԱ ԱԱԾ պետական պահպանության ծառայությունը «Երևանի ոսկերչական գործարան-1 «Գնոմոն»» ընկերության հետ պայմանագիր է կնքել, որով ձեռք է բերել 100 հատ գերազանց ծառայության, ոսկուց և արծաթից պատրաստված կրծքանշան՝ իրենց տուփերով:
«Երբ Ադրբեջանը կհասկանա, որ կարելի է գնալ փոխզիջման և այդ փոխզիջումն ինքը ճիշտ ընկալի, կարծում եմ, որ խաղաղությունն այս տարածաշրջանում կհաստատվի վերջնական, ինչի համար բոլոր նախադրյալները կան, և որևէ գաղտնիք այս ժամանակաշրջանում չկա»:
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» նախկին գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանն առաջիկայում հնարավոր է՝ ստիպված լինի հրաժարվել նաեւ «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի» կառավարումից:
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին անդամ Գրիգոր Գրիգորյանը (Շերիֆ), որը մոտ մեկ տարի առաջ առողջական խնդիրներ ունենալու պատճառաբանությամբ հրաժարվեց պատգամավորի մանդատից եւ մեկնեց արտերկիր՝ բուժվելու, վերադարձել է:
Բոլորովին վերջերս իրեն պատկանող «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում տեղադրվել են խաղային ապարատներ, որոնք կոչվում են «Էլ լոտո»: Ապարատները աշխատում են գումարով, ինչպես նաև հայերեն մենյուով: Իսկ գումարը սկսում է 1000 դրամից. կոպեկների ներբեռնման տեղ չկա:
Հետախուզվողներ. ուրիշի անվան տակ և բռնվելու վախով համակված:
Վանաձորում 49-ամյա կնոջ սպանության գործն ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան: Քրեական գործը մակագրվել է դատավոր Սուրեն Բաղդասարյանին:
Ուշադրություն. որոնվում է որպես անհայտ կորած:
երիտասարդ կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ սեռական հարաբերություն ունենալու համար տղամարդու հետ գնացել են հյուրանոցային համալիր, վերջինս իջել է սենյակ պատվիրելու, իսկ կինը գաղտնի հափշտակել է «Միցուբիշի Պաջերո Իո» ավտոմեքենայում տղամարդու կողմից թողնված զգալի չափերի՝ 315.000 դրամ ընդհանուր արժողության բաճկոնը, բջջային հեռախոսները և 15.000 դրամ գումար և վարելով ավտոմեքենան՝ հեռացել է:
Գերմանիայի քաղաքացի, Թբիլիսիում բնակվող, 1958թ. ծնված Ֆրանկ-Ալեքսանդր Լանգեին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. սեպտեմբերի 12-ին ժամը 17.30-ի սահմաններում, իր կողմից վարվող «Միցուբիշի Մոնտերո» մակնիշի ավտոմեքենայով Մ-16 ավտոճանապարհի 51-րդ կիլոմետրում, Նոյեմբերյան քաղաքի ուղղությամբ ճանապարհի երեք գոտուց բաղկացած երթեւեկելի մասի մեջտեղի երթեւեկելի գոտով ընթանալիս, թույլ է տվել ճանապարհային երթեւեկության կանոնների 54 եւ 55 կետերի ու «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներին հակասող գործողություններ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Մայիսի 8-ի երեկոյան, կայքի տեսախցիկը տոնական Ստեփանակերտի հրապարակում ֆիքսել է ԼՂՀ առաջին, երկրորդ և երրորդ նախագահներին` Ռոբերտ Քոչարյանին, Արկադի Ղուկասյանին ,Բակո Սահակյանին, Հայաստանի և Ղարաբաղի այլ բարձրաստիճան, ճանաչված ու հեղինակավոր ներկայացուցիչներին և հյուրերին:
«Հիմնադիր խորհրդարանի» անդամների վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Ժիրայր Սէֆիլյանը, Գարեգին Չուգասզյանը, Պավել Մանուկյանը, Գևորգ Սաֆարյանն օրերս հրավիրվել են նախաքննությունն իրականացնող մարմին: Նրանց պաշտպաններից Հայկ Գրիգորյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ նրանք հրավիրվել էին ծանոթանալու նշանակված փորձաքննության եզրակացությանը:
Օրդ օր չէ, եթե մի քանի ստատուս չես գրել, սրանից կամ նրանից չես բամբասել, չես մեկնաբանել, չես վիճել ու չես մասնակցել այս համատարած աղմուկին: Եթե այս ամենը չես արել, ուրեմն անելու բան չունես, ավելին՝ դու չկաս, փաստորեն:
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում տեղի ունեցած «Պատերազմական տարիների երգեր» խորագրով համերգին՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան հերոսամարտերի փառապանծ հաղթանակներին:
Ոստիկանության ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետի տարածքից Բագրատաշենի բաժանմունք բերման են ենթարկել 1961 թ. ծնված Միսակ Հ.-ին:
Ապրիլի 10-ին՝ ժամը 16:40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Ս. Լ.-ին տեսակցության եկած եղբոր՝ Վ. Լ.-ի անձնական խուզարկության ժամանակ վերջինիս բերանից հայտնաբերել և առգրավել են թափանցիկ պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված սպիտակ կիսափշրված դեղահաբ:
Թեմատիկ տեսանյութ՝ «Կեղծ փողեր»:
Նա նշեց, որ իրեն առևանգել են, ծեծի ենթարկել և 15-20 օր ի վիճակի չի եղել ոտքի կանգնել: Այդ պատճառով այլ գրավատներում իր գրավատներում եղած ժամկետանց ոսկեղենի մի մասը վաճառվել է, սակայն ինքը հետագայում դրանց համար փոխհատուցել է:
«Զույգ նախաբազուկների ափային մակերեսի կտրած վերքեր` ծալիչ ջլերի վնասումով» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 23-ամյա Մարտինը:
ՄԻՊ պաշտպանը ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հասցեագրված գրությամբ հայտնել է, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալը դիմում է ներկայացնել այն մասին, որ 2015 թվականի ապրիլի 18-ին և 20-ին նույն քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները ծեծել են իրեն, որի հետևանքով գլխի շրջանում մարմնական վնասվածքներ է ստացել:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «գազի տեսուչի» անվան տակ տուն մուտք գործելու և ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ։
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Վարդան Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի մարտի 11-ին՝ ժամը 17:00-ից մինչև 18:00-ն ընկած ժամանակահատվածում հիշյալ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները խուզարկություն են կատարել խցում, որից հետո հայտնաբերել է, որ անձնական դարակից անհետացել է իրեն պատկանող 1000 դոլոր գումարը:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Երևանի Խանջյան փողոցի «Վերնիսաժ» տոնավաճառից բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Արտակ Գ.-ն:
Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ շարունակվում է ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում։
Մայիսի 7-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հիմնարկի գլխավոր դարպասներից ներս՝ չորս մետր հեռավորության վրա՝ տնկիների մոտ, հայտանաբերել և առգրավել են 10,5 գրամ կանաչավուն զանգված:
ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի 2015թ. աշխատանքային պլանի համաձայն` ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչը կմասնակցի Կոստրոմայում (ՌԴ) ս.թ. մայիսի 13-15-ը անցկացվելիք ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի ռադիացիոն, քիմիական, կենսաբանական (ՌՔԿ) պաշտպանության զորքերի ներկայացուցիչների ուսումնամեթոդական և ՌՔԿ իրավիճակի վերահսկման ու գնահատման մասնագետների հերթական հավաքներին:
Կալանավոր Ալբերտ Տ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանության Արթիկի բաժնում 1976 թ. ծնված Անահիտ Մ.-ն հաղորդում է տվել, որ մայիսի 9-ին, ժամը 15.30-ի սահմաններում, 1980 թ. ծնված Համլետ Պ.-ն և 1997 թ. ծնված Արթուր Կ.-ն տան դիմաց վիճաբանել և ծեծի են ենթարկել իր ամուսնուն`1974 թ. ծնված Հայկ Մ.-ին, ու գլխի մասում պատճառել վնասվածքներ:
Մայիսի 11-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Ստեփանավանի Աշոտ-Երկաթ փողոցի սկզբնամասում գտնվող գազալցակայանի մոտ «ՎԱԶ-21051» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 56-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: