
Գյումրու դպրոցի տնօրենը հերքում է գումար պահանջելու մասին տեղեկությունը

Երեկ «Ասպարեզի» խմբագրությունը դժգոհություն էր ստացել Գյումրու թիվ 32 հիմնական դպրոցի աշակերտներից մեկի ծնողից (ծնողը հրաժարվում է ներկայանալ, անուն-ազգանուն նշել) այն մասին, որ նույն դպրոցի տնօրեն Արմինե Սուքիասյանը անհրաժեշտ ջեռուցում ապահովելու համար տարրական օղակի աշակերտներից ամեն ամիս պահանջել է 500 դրամ:
Փետրվարի 1-ին դպրոցի դասասենյակում ջերմաստիճանը, ըստ ծնողի, եղել է նորմայից ցածր, բացակա երեխաները շատ են եղել, իսկ սահմանված ջերմաստիճան ապահովելու համար տնօրենը ծնողներից պահանջել է վճարել 500-ական դրամ, որպեսզի դասասենյակում դրվի էլեկտրական տաքացուցիչ:
Երեկ «Ասպարեզի» հետ զրույցում դպրոցի տնօրեն Արմինե Սուքիասյանը կտրականապես հերքեց 500-ական դրամ պահանջելու մասին տեղեկությունը, բայց եւ հաստատեց, որ դասասենյակներում անհրաժեշտ ջերմաստիճան ապահովելու համար դրվել են էլեկտրական սալիկներ, տաքացուցիչներ: Էլեկտաէներգիայի ծախսերը, տնօրենի խոսքով, հոգալու են պետության հատկացրած գոմարով:
Մանրամասներն` այստեղ