Բաժիններ՝

Հայաստանի ռուսական ռազմակայանը նոր հետախուզական քիմիական մեքենաներ Է ստացել

Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության ստորաբաժանումներն այս շաբաթվա սկզբին ստացել են չորս միավոր ժամանակակից հետախուզական քիմիական մեքենաներ (ՀՔՄ-6):

ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, ներկայում այդ ռազմական տեխնիկայի գործարկման եւ դրա շահագործմանը անձնակազմին նախապատրաստելու միջոցառումներ են անցկացվում:

ՀՔՄ-6 զրահամեքենաներն ստեղծվել են ԲՏՌ-80-ի հիման վրա եւ հանդերձված են հատուկ սարքավորումներով, որոնք ապահովում են իրադրության ուսումնասիրումը եւ սպառնալինքների հայտնաբերումը: Դրանք թույլ են տալիս հետեւել իրավիճակին եւ բացահայտել քիմիական կամ կենսաբանական գրոհի նշանները, ինչպես նաեւ հայտնաբերել ճառագայթային վարակումը:

«Ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության հատուկ տեխնիկան եզակի հնարավորություններով Է օժտված քիմիական զենքի կիրառման եւ տեղանքի ռադիացիոն վարակման պայմաններում հետախուզում իրականացնելիս, արտակարգ իրավիճակների եւ տեխնածին աղետների հետեւանքները վերացնելիս, ինչպես նաեւ հակառակորդի բարձրճշգրիտ զենքի ուղղորդման համակարգերին հակազդելիս»,- ասված Է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս