
Ոչ սթափ ներխուժել է ենթակայան, ուզել այնտեղ գիշերել. բուժաշխատողին ծեծել է անօթևանը. news.am

Երեւանի «Շտապօգնության» կենտրոնական ենթակայանում փետրվարի 2-ի կեսգիշերն անց բուժաշխատողի հանդեպ բռնություն գործադրած տղամարդը անօթեւան է, եղել է ոչ սթափ վիճակում: Այս մասին NEWS.am-ին հայտնել է «Շտապօգնության» կենտրոնական ենթակայանի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
Թագուհի Ստեփանյանի խոսքով՝ մոտ 40 տարեկան տղամարդը ներխուժել է ենթակայան այնտեղ գիշերելու մտադրությամբ, բուժաշխատողները փորձել են բացատրել տղամարդուն, որ ենթակայանը հիվանդանոց չէ, այնտեղ մնալ հնարավոր չէ, իսկ իրեն հիվանդանոց տեղափոխել չեն կարող, քանի որ առողջական խնդիրներ չունի: Այնուհետեւ տղամարդը վեճ է հրահրել, որի ժամանակ «Շտապօգնության» հոգեբուժական բրիգադի սանիտար 53-ամյա Վաղարշակ Սահակյանը ընկել եւ ոտքի կոտրվածք է ստացել:
«Ոչ սթափ վիճակում գիշերվա ժամը 1-ին ներխուժել է ենթակայան, սկզբից որոշել է, որ այնտեղ պետք է քնի, հետո սկսել է աշխատակիցներին քաշքշել, այդ ընթացքում էլ սանիտարը պատահմամբ ընկել է եւ ոտքը կոտրել»,-ասաց «Շտապօգնության» կենտրոնական ենթակայանի տնօրենը:
Թագուհի Ստեփանյանը տեղեկացրեց, որ ոտքի կոտրվածք ստացած սանիտարը վիրահատվել է, այժմ նրա վիճակը կայուն է:
Շարունակությունն` այստեղ