Փարիզի ոստիկանությունը քանդել է գնչուների խոշոր ճամբարը

Փարիզի ոստիկանությունը ցրել է գնչուների ճամբարը, որը կառուցվել էր Փարիզի հյուսիսային արվարձանում՝ լքված երկաթուղային ճանապարհի հարևանությամբ, հայտնում է BBC-ն:

Անցած տարվա ամառվանից ճամբարում բնակություն էր հաստատել 350 մարդ: Ինչպես պատմել են տեղի ակտիվիստները, գնչուներից շատերը լքել են ճամբարը մինչ ոստիկանական օպերացիան սկսելը:

Ֆրանսիայի երկաթուղային ճանապարհների ազգային ընկերությունը  (SNCF), որին պատկանում է տարածքը, որտեղ գտնվել է ճամբարը, հրաժարվել է մեկնաբանել ստեղծված իրավիճակը:

Amnesty International-ի ակտիվիստները կոչ են արել Փարիզի իշխանություններին ապահավել գնչուներին ժամանակավոր կացարաններով՝ հաշվի առնելով ցուրտը:
1990-ականներին արևմտյան Եվրոպա ժամանած հարյուր հազարավոր գնչուների մեծ մասը Ռումինիայից է ու Բուլղարիայից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29