Տիգրան Խաչատրյանը հայտնվել է: Armlur.am-ին ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ նա քիչ առաջ ներկայացել է ոստիկանության Գորիսի բաժին:
Մայիսի 16-ին, ժամը 15.57-ին Լոռու մարզի Վանաձորի թիվ 1 բժշկական կենտրոնի հերթապահ բժշկից ՏԿԱԻ նախարարություն տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով իրենց մոտ է տեղափոխվել Նարեկացի 3-րդ փողոցի թիվ 22 տան բնակիչ Զ. Ա.-ը (ծնվ. 1978 թ.):
Մայիսի 15-ին, ժամը 22.50-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Դվին ռեստորանի մոտակայքում (բենզալցակայանի մոտ) «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է և բռնկվել:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագրեր է ստորագրել՝ ոստիկանության գեներալ-մայորի կոչում շնորհելով…
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի որդին «հայտնաբերվել» է:«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ նա Հայաստանում է և ամենայն հավանականությամբ մինչև օրվա վերջ նրան բերման կենթարկեն: Կայքի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ դա «ժամերի հարց է»: Թե որքանով կհաջողվի ոստիկանությանը ամենակարող Տիգրան Խաչատրյանի հարցը ժամերի ընթացքում լուծել՝ պարզ կլինի օրվա ընթացքում:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀ ոստիկանության օրվա 97-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին:
Ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղին հարակից ժայռում ուլեր են արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արմեն Հ.-ի կողմից ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննված քրեական գործի նյութերով՝ անհայտ անձի կողմից քննությամբ չպարզված ժամանակ ու հանգամանքներում Արմեն Հ.-ին ապօրինի կերպով զենք և ռազմամթերք իրացնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել և առանձին վարույթում է առանձնացվել նոր քրեական գործ ու կատարվել նախաքննություն:
ՀՀ Ոստիկանության տարբերանշանները (բրենդբուք) իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է ՀՀ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանը։
Ժամը 03:30-ի սահմաններում Տիգրան Մեծ և Մելիք Ադամյան փողոցների խաչմերուկում՝ «Տաշիր Պիցցա»-ի հարևանությամբ, բախվել են Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 27-ամյա Մարիա Սմիրնովայի վարած Mercedes մակնիշի MA-808-RU համարանիշի և Երևան քաղաքի Աերացիա թաղամասի բնակիչ, 22-ամյա Հարություն Սարգսյանի վարած Mercedes մակնիշի 60 ԼՏ 060 համարանիշի ավտոմեքենաները:
«Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումին ներկա 48 երկրների պատվիրակները` մոտ 500 հոգի, հայկական «ադաթով», նախորդ երեկոյան հրավիրվել են «Օջախ» ռեստորան` «ընթրիքի»:
«ՉԻ» տեղեկություններով՝ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը երազում է դառնալ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ: Հիշեցնենք, որ երիտասարդ գեներալ-լեյտենանտը համարվում է բանակի ամենահարուստ բարձրաստիճան սպաներից:
Երկու ամիս տեւած քննությունից հետո դատարանը բավարարել էր պատգամավորի պահանջը, սակայն, այսպես ասած, պատգամավորի աշխատակիցը այդպես էլ չվերադարձրեց նրա դոլարները: Ասել է թե՝ «քցեց» պատգամավորին:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ հնչած կրակոցների գործով նախապես չխոստացած պարտակում մեղադրանքով 5 կալանավորվածներին երեկ՝ մայիսի 15-ի, երեկոյան ազատ են արձակել:
Ա. Խանաղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրի 359 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:
Երեկ մեզ հաջողվեց պարզել, թե մի քանի օր առաջ կոնկրետ ի՞նչ պատճառով եւ ում միջնորդությամբ է աշխատանքից ազատվել ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնի պետ Արայիկ Դավթյանը, ով այդ պաշտոնում հասցրեց աշխատել ընդամենը մեկ ամիս:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս օրերին ՀՀ իշխանության վերնախավում բուռն քննարկվում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկության եւ նրա հետագա ճակատագրի հարցը:
Սույն թվականի մայիսի 15-ին, տեղական ժամանակով ժամը 23.21-ին (Գրինվիչի ժամանակ՝ 19.21) ՀՀ ՏԿԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է ՀՀ տարածքում:
Երեկ տեղի ունեցած` ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ հանձնաժողովի անդամ Զարուհի Փոստանջյանը առաջարկել է խորհրդարանական լսումներ կազմակերպել հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած` Ավետիսյանների ընտանիքի դեմ կազմակերպված ոճրագործության վերաբերյալ:
Իմ հոգևոր կյանքն սկսվել է այն պահից, երբ ես դեռ սաղմնային վիճակում նոր հասունանում էի։ Մայրս հավատավոր կին էր, և ինձ սնել է ոչ միայն իր կաթով, հույզերով կամ գիտելիքներով, այլև՝ հավատքով։
Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում 2010 թվականից գործող «Ռեյփսիդ» սահմանափակ ընկերության «Ոսկե կաթիլ» պիտակը կրող ձեթի գործարանը բաղկացած է 2 արտադրամասերից, որոնք նախատեսված են ոչ ռաֆինացված և ռաֆինացված ձեթերի արտադրության համար: Ի դեպ, ռաֆինացված ձեթի արտադրամասն, արդեն 5 ամիս է, ինչ գործում է:
Ոստիկանության Մալաթիայի բաժնում օրերս հաղորդում էր ստացվել, որ տներից մեկի բակի արհեստանոցից գողություն է կատարվել:
«Անկյուն գումարած 3» ՀԸ նկարահանող խումբը եղել է Դսեղում բնակվող բազմազավակ մի ընտանիքում, որը բացի մեկ կովից ու տնամերձ այգուց, եկամտի այլ աղբյուր չունի:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ: Հանրապետության Նախագահն այցելել է մարզի Գողթ համայնքում գտնվող «Էկոտոմատո» ՓԲԸ վարդերի ջերմատնային համալիր, ծանոթացել վերջին շրջանում ընկերության կողմից արտադրական ծավալների ընդլայնման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, ներդրումային ու զարգացման ծրագրերին, ստեղծված աշխատատեղերին և ժամանակակից տեխնոլոգիաներով կազմակերպված արտադրական գործընթացին:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական միջոցառումներ՝ օբյեկտիվ իրականությունը պարզելու ուղղությամբ։
Քննությամբ պարզվել է, որ ճաշկերույթի մասնակիցներից մեկը և Դ.Ներկարարյանը «Ջնաղ քաշելով» 10 շիշ գարեջրի շուրջ գրազ են եկել, վերջինս պարտվել է: Հաղթողը հետաքրքրվել է, թե երբ է նա գնելու գրազով տանուլ տված գարեջուրը, ինչին վերջինս առարկել է: Այդ կապակցությամբ Դ.Ներկարարյանի և ճաշկերույթի մեկ այլ մասնակցի միջև վիճաբանություն է առաջացել:
Քիմ Քարդաշյանի այցի շնորհիվ մեծացել է օտարերկրացիների հետաքրքրությունը Հայաստանի և հայերի նկատմամբ: Որպես օրինակ՝ նշենք թեկուզև միայն այն հանգամանքը, որ «Armenia» բառի փնտրումը Google համակարգով աճել էր 60 տոկոսով:
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները որոշել էին Կառավարության շենքի առջև 2 օր նստացույց անել, բայց քանի որ վաղը շաբաթ օր է, համարում են, որ այլևս իմաստ չունի Կառավարության շենքի մոտ նստացույց անելը: Նրանք կշարունակեն իրենց նստացույցը մինչև ժամը 20:00-ն, իսկ երեքշաբթի օրը այն կվերսկսեն աևդեն Բաղրամյան 26-ի դիմաց:
Մայիսի 14-ին, ժամը 17.00-ին, Երևանի Հր. Քոչար փողոցի թիվ 13 շենքի դիմաց «Հոնդա» մակնիշի մոտոցիկլետի վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա աղջկա, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: