Մայիսի 12-ին, ժամը 18.05-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները Աբովյան քաղաքի սրճարաններից մեկում հայտնաբերել և բերման են ենթարկել 1995 թ. ծնված Լիանա Մ.-ի:
Մայիսի 14-15-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ, 16-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Աբովյանում հունիսի 7-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններին մասնակցելու նպատակով ինքնառաջադրված «Քինգ դե լյուքս» ընկերության սեփականատեր Արթուր Հարությունյանը հեռացվել է ՀՀԿ-ից:
Մայիսի 12-ին, ժամը 11.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1970 թ. ծնված Մարիամ Ն.-ն և հայտնել, որ իրեն դանակով հարվածել է ընկերը:
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` 2 անձի մահվան պատճառ հանդիսացած ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու դեպքի առթիվ:
Անակնկալ ստուգումների նպատակով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արագ արձագանքման հավաքական ուժերը մայիսի 12-ին բերվել են մարտական պատրաստության բարձր աստիճանի:
Մամուլից հայտնի դարձավ, որ երեկ՝ 2015 թ. մայիսի 12-ին, դատարանը գրավի դիմաց փոփոխել է 2015 թ. մարտի 28-ին Գյումրիում անցկացված «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման հանրահավաքի ժամանակ Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Հրաչիկ Միրզոյանին դանակահարած և նրան ծանր մարմնական վնասվածք հասցրած Ռուդիկ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը և նա ազատ է արձակվել:
Մայիսի 12-ին, ժամը 12.05-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևանի Բաբաջանյան և Անդրանիկի փողոցների խաչմերուկում գտնվող գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել:
Մայիսի 13-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն ընդունեց Պարենի համաշխարհային ծրագրի hայաստանյան գրասենյակի տնօրեն և ներկայացուցիչ Պասկալ Միշոյին, որն առաջին անգամ է այցելում ՏԿԱԻՆ: Պարենի համաշխարհային ծրագրի hայաստանյան գրասենյակը 2015թ.-ից ՀՀ-ում իրականացնում է «Դպրոցական սնունդ» ծրագիրը, որը զբաղվում է 50 000 տարրական դասարանների աշակերտների համար սննդի ապահովման խնդիրներով:
Դիտորդական խումբը բազմիցս անդրադարձել է, որ ՀՀ ոստիկանության կողմից հնարավոր առիթի դեպքում՝ խոչընդոտվում են Խմբի աշխատանքները:
«ՀԷՑ-ի և արտադրող կազմակերպություների, որոնք ներկայացրել են սակագնի բարձրացման հայտ, մենեջմենթի, կառավարման խնդիրը պետք է քննարկել, արդոյք ունե՞ն իրենց մեղքի բաժինը, թե՞ ոչ: Ի վերջո, կան հսկայական կորուստներ, որոնք ավելին են, քան նախատեսված է իրենց ծրագրերում: Ինչ-որ մեկը դրա համար պատասխան տալո՞ւ է, թե՞ ոչ:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ավարտվեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ բռնություն գործադրելու գործի դատաքննությունը: Հունիսի 1-ին կողմերը հանդես կգան ճառերով:
Այսօր ԱԺ ԲՀԿ խմբակցությունում «հյուրընկալվել» էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Հանդիպումից հետո խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ իրենք քննարկումների շարք են նախաձեռնել կառավարության անդամների և մյուս գերատեսչությունների ղեկավարների հետ՝ հասարակությանը հուզող խնդիրների վերաբերյալ:
168.am-ի տեղեկություններով՝ «Էլ լոտո» խաղային ապարատները պատկանում են «Եվրոպա» ռեստորանի սեփականատեր, շինանյութի առևտրով զբաղվող Սերգեյ Մանուկյանին, ով հայտնի է «Շինանյութի Սերոժ» կամ «Եվրոպայի Սերգեյ» մականուններով, ում պատկանում է նաև Աշտարակ գնացող ճանապարհի հսկա, արձանախմբերով առանձնատունը:
Կենսաֆիզիկոս, «Հանուն առողջության» նախաձեռնության անդամ Աշոտ Կարապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով այն մասին, թե ինչ հետևանքներ կարող են ի հայտ գալ ալյուրը ֆոլաթթվով հարստացնելու դեպքում՝ նշեց, որ ֆոլաթթուն ակտիվացնում է էստրոգենները, այսինքն՝ կանացի հորմոնների աճ է առաջացնում:
Կամրջի տակ՝ քարի վրա, ոստիկանները հայտնաբերել են երիտասարդ տղայի դին, ում ինքնությունը ոստիկանությունը պարզում է:
Սյունիքի մարզային քննչական վարչության վարույթում ավարտվել է քաղաքացի Ա.Դավթյանի կողմից՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Երեկ երեկոյան Օմբուդսմենի 116 թեժ գծին զանգահարել է մայիսի 2-ին Գորիսի մոտակայքում տեղի ունեցած միջադեպի արդյունքում տուժած երիտասարդների հայրը:
Այսօր մի խումբ ոստիկաններ նախագահական նստավայրի դարպասի մոտից քաշքշելով, հրելով և հարվածելով հեռացրել են բողոքի ակցիա անցկացնող բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողներին, ովքեր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպում են պահանջում։
Այսօր` մայիսի 13-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
«Սպառողական տեսակետից խախտվում է սպառողի ամենակարևոր՝ ընտրության իրավունքը, թույլ չեն տալիս, որ սպառողը, որն ամբողջ աշխարհում ինքն է թելադրում, և ինքն է շուկայի արքան, ընտրություն կատարի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ալյուրը ֆոլաթթվով հարստացնելու նախաձեռնության մասին՝ ասաց Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը:
Մայիսի 13-ին, ժամը 09.10-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Շատին գյուղի սկզբնամասում՝ Մ-10 ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մայիսի 13-ին, ժամը 10.45-ին տեղեկություն է ստացվել, որ մայիսի 11-ին, ժամը 16.00-ի սահմաններում Բազում գյուղի գերեզմանատանը հարակից հանդամասում գայլերը հարձակվել և հոշոտել են 4 հորթ:
Այսօր՝ մայիսի 13-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «Հաղթանակ» կարմջի տակ երիտասարդ տղայի դի կա:
Իսկ «Փակ շուկա»-ում թեև չհերքեցին նման ապարատների տեղադրման փաստը, բայց ասացին, որ դրանք սուպերմարքեթին չեն պատկանում: Իսկ թե ով է տեղադրել դրանք և ինչ հիմունքներով, հրաժարվեցին հայտնել:
Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի՝ ռուսական լրատվամիջոցին տված հարցազրույցում հնչեցրած որոշ մտքեր բուռն քննադատության արժանացան համացանցում և ԶԼՄ-ներում:Սրբազանը այդ հարցազրույցում մեջբերել էր Մեսրոպ Մաշտոցի խոսքը՝ «եթե դու հայ ես ՝ քրիստոնյա ես»: Այս մեջբերումը, սակայն, զայրույթ էր առաջացրել հատկապես աթեիստների մոտ:
Ժամը 00:30-ի սահմաններում Ջերմուկ քաղաքի բնակիչ, 27-ամյա Էդգար Հովսեփյանը իր վարած Opel Vectra մակնիշի 35 RT 255 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 107-րդ կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս ճամփեզրի վրա վրաերթի է ենթարկել Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 30-ամյա Հրազդան Կոստանյանին:
«Քանի որ դատարանն այլևս հնարավորություն չունի ազդելու արդարադատության վրա, քանի որ այս գործի քննությունը չի բացահայտելու իրական հանցագործներին, համարում ենք, որ այլևս անիմստ է մասնակցել և միջնորդում ենք հետայսու անցկացնել առանց տուժողի»:
Հասարակությունը շատ լավ գիտի, ինձ էլ, Կարո Կարապետյանին էլ և համոզված եմ, որ հասարակությունը կգնահատի, թե մեզանից ով կարող է մարդասպան լինել:
Այսօր առավոտյան գլխուղեղի քաղցկեղից մահացել է քրեական կենսագիր, գրող Սերգեյ Գալոյանը: