Արայիկ Հարությունյանը ընդունել է «Աֆղանստանի պատերազմի վետերանների միության» մի խումբ ներկայացուցիչների

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը փետրվարի 2-ին ընդունել է «Աֆղանստանի պատերազմի վետերանների միության» մի խումբ ներկայացուցիչների՝ կազմակերպության նախագահ Եսայի Բալայանի գլխավորությամբ:

Վարչապետը ողջունել է կազմակերպության անդամներին՝ կարևորելով Աֆղանստանի պատերազմում ձեռքբերած նրանց փորձի կիրառումն Արցախյան գոյամարտում: Կողմերը քննարկել են մի շարք հարցեր՝ վետերանների սոցիալական ու առողջապահական խնդիրների և մատաղ սերնդի դաստիարակության գործում նրանց մասնակցության վերաբերյալ:

Արայիկ Հարությունյանը նշել է, որ կառավարությունն ուշադրության ներքո է պահելու քննարկված հարցերը՝ շարունակաբար համագործակցելով հասարակական կազմակերպության հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29