Քաղաքային կայուն զարգացման ծրագիրը կարող է մեղմել մայրաքաղաքի տրանսպորտային կոլապսը. Գագիկ Մելիքյան

Այսօր Աժ նիստում ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր-Ծրագիր 2» վարկային համաձայնագրի քննարկումների ժամանակ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը համաձայնեց գործընկերների հետ, որ վարկային ծրագրի մասին խոսելուց պետք է արդյունավետությունից սկսել:

Սակայն, ըստ նրա, ցանկացած վարկային ծրագիր մինչև հաստատման ներկայացնելը երկարատև քննարկման փուլ է անցնում և նախապես գնահատվում է արդյունավետությունն ու ազդեցությունը մյուս ճյուղերի վրա:

«Այս ծրագիրն իր մուլտիպլիկատիվ էֆեկտով բավականին արդյունավետ ծրագիր կարող է դառնալ և արդյունավետորեն օգտագործվել ՀՀ տնտեսությունը զարգացնելու, աշխատատեղեր ապահովելու, սոցիալական վիճակի բարելավման առումով»,- ասաց Գ.Մելիքյանը՝ հավելելով, որ ծրագրի արդյունքում մայրաքաղաքում տրանսպորտային կոլապսը կարող է մեղմվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29