Ինչո՞ւ 2016 թ. բյուջեի նախագիծը ԱԺ նիստում չի ներկայացնում ՀՀ վարչապետը կամ ֆինանսների նախարարը

Ինչո՞ւ 2016 թ. բյուջեի նախագիծը ԱԺ նիստում չի ներկայացնում ՀՀ վարչապետը կամ ֆինանսների նախարարը: Այս հարցն այսօր ԱԺ նիստում նախագծի քննարկման ժամանակ հնչեցրեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը նույնպես ղեկավար է, ինքն էլ կարող է հանդես գալ և կառավարությունն այդպես է հարմար գտել:

Պ.Սաֆարյանը հուսադրեց, որ պատգամավորները վարչապետին հնարավարություն կունենան այսօր լսելու, իսկ ֆինանսների նախարարը տեխնիկական պատճառներով ներկա չէ՝ ԵՏՄ շրջանակներում ֆինանսների նախարարների հավաք է Երևանում:

«Առանձնապես յալվար չենք ֆինանսների նախարարի կամ վարչապետի ելույթին, խոսում ենք ընդամենը կանոնակարգի պահպանման մասին»,- արձագանքեց Ն.Փաշինյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031