ԱԺ-ում սկսվեց 2016 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը

Այսօր Ազգային ժողովի նիստի սկզբում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ թեև օրակարգում ընդգրկված է ՎՊ տարեկան հաշվետվությունը, սակայն ՎՊ կայքից տեղեկացել է, որ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը գործուղման մեջ է և գտնվում է Արաբական երկրներում: Դիմելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ Ն.Փաշինյանը պահանջեց ճշտել և հավաստիանալ՝ արդյոք Զաքարյանն իրո՞ք գործուղման մեջ է, եթե՝ այո, ապա, ըստ նրա, պետք է հետաձգել հաշվետվության քննարկումը, որպեսզի ՎՊ նախագահը կարողանա անձամբ ներկայացնել այն, ինչը ԱԺ կանոնակարգի պահանջ է:

«Կճշտենք»,- պատասխանեց Գ.Սահակյանը:

ԱԺ-ն ընդունեց երեկ քննարկված օրինագծերը և սկսեց ՀՀ  2016 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս