
Նոր մանրամասներ սիրիահայ Թեքեյան ընտանիքի անհետացած անդամների մասին. arevelk.am

Ինչպես երեկ տեղեկացրել էր arevelk.am-ը , Սիրիայից Լիբանան, այնուհետև Թուրքիա ուղևորված կինը` Թալին Թեքեյանն ու նրա 10-ամյա որդին Թուրքիա-Հունաստան ծովային ճանապարհին մեկ շաբաթ առաջ անհետացել են: Այսօր «Արեւելքին» հայտնի դարձավ, որ նրանց հետ եղել են նաև ընտանիքի այլ անդամներ` Թալինի 19-ամյա դուստրը, ամուսինը և վերջինիս մայրը: 19-ամյա դուստրը` Արինա Թեքեյանը, Թուրքիայից Հունաստան գնացող լաստանավից նետվել է ջուրը և չորս ժամ լողալուց հետո հասել Իզմիր: Իսկ ընտանիքի մյուս անդամների` Արինայի մոր, հոր, եղբոր և տատիկի ճակատագրերը մնում են անհայտ: Գերմանիա բնակվող Թալինի քույրը, ում մոտ ուղևորվում էր ընտանիքը, չի դիմավորել ազգականներին… Թալինի քույրն այժմ Գերմանիայից Իզմիր է գնացել` քրոջ փրկված դստեր մոտ լինելու համար:
Լուսանկարում` Թալին Թեքեյանը դուստրերի և որդու հետ
(Թալին Թեքեյանի ֆեյսբուքյան էջից)
Մանրամասներն՝ այստեղ